Ընդդիմադիրներին թիրախավորելու համար նոր ռեսուրսներ են դաշտ մտցրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական դաշտում ուշագրավ զարգացումներ են ընթանում։ Մասնավորաբար, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներից ելնելով՝ բավականին ակտիվ է խորհրդարանական ընդդիմությունը, որը փորձում է կիրառել նոր գործիքակազմեր։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենին զուգահեռ տեղեկատվական դաշտում բավական ակտիվ գործունեություն է իրականացնում նաև իշխանությունը, մասնավորաբար տոտալ գրոհ է սկսվել ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Մենք տեղեկություններ ունենք, որ վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում մոտ մեկ տասնյակ նոր կայքեր են բացվել, որոնք ակտիվ «տիրաժավորվում» են իշխանությանը սպասարկող շրջանակների կողմից։ Այդ ռեսուրսների հիմնական խնդիրը ոչ այնքան իշխանությունների գովերգումն է, որքան տեղեկատվական դաշտում ակտիվ ընդդիմադիր գործիչներին ուղղված վարկաբեկիչ արշավը։

Հավելենք, որ այդ «գիծը» տարածելու համար օգտագործվում են ոչ միայն ֆեյսբուքյան տիրույթը, այլև Տիկ-տոկ և Ինստագրամ սոցիալական ցանցերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր
website by Sargssyan