HONOR -ը մուտք է գործում Հայաստանյան շուկա իր նոր HONOR X8 սմարթֆոններով (ֆոտո)

Ունենալով բարակ և թեթև դիզայն և առաջատար ուլտրա- բարակ շրջանակներ՝ HONOR ապրանքանիշը մեկնարկում է HONOR X8-ի վաճառքը, ընդլայնելով իր տեսականին համաշխարհային շուկաներում:

HONOR ապրանքանիշն այսօր հայտարարեց իր HONOR X8 սմարթֆոնի պաշտոնական մուտքի մասին Հայաստանում, այդպիսով համալրելով իր HONOR X շարքը նորագույն տեսակով։  

HONOR X-ի մուտքը նշանավորվում է X սերիայի առաջին թողարկմամբ արտասահմանում, լիովին անկախ ապրանքանիշ դառնալուց ի վեր,  շարունակելով HONOR 50 սերիայի և ամբողջովին նոր HONOR Magic4 սերիայի հաջող մուտքը, որը կընդլայնի բրենդի պորտֆոլիոն և առաջ կբերի գլոբալ օգտատերերի համար HONOR-ի հզոր տեխնոլոգիական լուծումները։

Հանդես գալով նորարարական տեխնոլոգիական լուծումների շարքով՝ HONOR X8-ն առանձնանում է ոճային, ուլտրա-բարակ և թեթև դիզայնով, ինչպես նաև մեծ էկրանով, չափազանց նեղ շրջանակներով, բացառիկ լուսանկարչական հնարավորություններով և հզոր կատարողականությամբ, որոնք  գերազանցում են սպասելիքները այլ մատչելի տարբերակների շրջանում։

Աշխատելով Android 11-ով և Google Mobile Services (GMS)-ով, HONOR X8-ը այժմ հասանելի Vega, Ucom,  Team Telecom գործընկերներին,  որոնց մոտ արժեքները սկսվում են 149,900 դրամից։

«HONOR X8-ը հագեցած է Qualcomm չիպսեթների վերջին պլատֆորմներից մեկով՝ Snapdragon® 680 շարժական պլատֆորմով, և հանդես է գալիս գերժամանակակից տեսախցիկով, որն իդեալական է ժամանցի սիրահար սերնդի համար»:

Նուրբ դիզայն ուլտրա-բարակ և թեթև կորպուսով

Անհավատելիորեն բարակ, ոճային, HONOR X8-ը ստեղծվել է ուլտրա-բարակ և թեթև կորպուսով, որը ունի միայն 7,45 մմ հաստություն և 177գր քաշ։ Ունենալով հարթ եզրային դիզայն և նրբագեղ կլորացված անկյուններ բոլոր չորս կողմերից՝ HONOR X8-ը հարմար տեղավորվում է ձեռքի ափի մեջ և կարող է առանց դժվարության լինել փոքր պայուսակների և գրպանների մեջ, երաշխավորելով, որ օգտվողները երբեք չեն ծանրաբեռնվի քաշից։

Սուպեր-բարակ եզրեր և 6,7 դյույմանոց HONOR FullView էկրան

Դարձնելով վիզուալ ժամանցի փորձառությունը իսկապես տպավորիչ, HONOR X8-ն ունի  նաև սուպեռ-նեղ շրջանակներ, որոնք ապահովում են 93,6% էկրան-մարմին հարաբերակցությունը, որն ամենաբարձրն է նույն կատեգորիայի սմարթֆոնների շրջանում: Գրանցելու համար սմարթֆոնների  ոլորտում առաջընթաց, HONOR-ը զարգացրեց իննովացիոն  սոսնձի տարածման լուծում, որը թույլ է տալիս  HONOR X8-ի ձախ և աջ շրջանակներին սեղմվել մինչև 1,1 մմ  և վերևի շրջանակին մինչև 1,15 մմ  նեղության։

HONOR X8-ը հանդես է գալիս 6,7 դյույմանոց HONOR FullView էկրանով։ Էկրանի լուծաչափը(թույլատրողականությունը) 2388x1080 պիքսել է, որը ունի 16.7 միլլիոն գույն, ինչը բարելավում է էկրանի հստակությունը և ստեղծում բնական դիտման փորձառություն, ինչը կատարյալ է ֆիլմեր դիտելու, նկարներ ներբեռնելու և խաղալու համար։

HONOR X8-ը նաև հագեցած է աչքերի պաշտպանիչ առաջատար տեխնոլոգիայով, որը ներառում է նաև TÜV Rheinland Low Blue Light սերտիֆիկացիան, eBook՝ էլեկտրոնային գրքի և մթության ռեժիմներ, ապահովելով հարմարավետ ընթերցանության  և տեսադիտման հնարավորություն, անգամ մշուշոտ տարածություններում երկարատև օգտագործումից հետո։ 

Պրեմիում լուսանկարչական հնարավորություններ տպավորիչ կադրեր ստանալու համար

Առաջ բերելով բացառիկ լուսանկարչական հնարավորություններ, HONOR X8-ը թողարկում է Quad տեսախցիկը, ներառյալ 64MP հիմնական տեսախցիկը, 5MP լայնանկյուն, 2M Sensing մակրո և 2M Sensing Bokeh տեսախցիկները։

Իդեալական է սկսնակ լուսանկարիչների և ստեղծագործողների համար, ովքեր սիրում են լուսանկարել շարժման մեջ և գրանցել հատուկ պահեր ընտանիքի և ընկերների հետ։ 64 ՄՊ ուլտրա-հստակ տեսախցիկը թույլ է տալիս օգտատերերին ավելի մանրակրկիտ և վառ լուսանկարներ նկարել: 5 ՄՊ լայնանկյուն տեսախցիկը 120 աստիճան տեսանկյունով և f/2.2 բացվածքով, թույլ է տալիս օգտատերերին ավելի հեշտությամբ և հարմարավետությամբ ներառել ավելի շատ էլեմենտներ:

Կատարողականությունը ապահովված է  Snapdragon® 680-ով և HONOR RAM Turbo-ով։

HONOR X8-ը սնուցվում է Qualcomm Snapdragon® 680 Mobile Platform-ով, առաջադեմ 6 նմ պրոցեսորով, որը նախատեսված է բարձր արդյունավետություն ապահովելու համար, միաժամանակ խնայելով էներգիան:

HONOR X8-ը հագեցած է HONOR RAM Turbo-ով (6 ԳԲ+2 ԳԲ) HONOR տեխնոլոգիաներով, որը շարժում է ֆլեշ հիշողության մի մասը դեպի  RAM, ինչը նշանակում է, որ 6 ԳԲ-ը կարող է մեծացվել մինչև 8 ԳԲ։

Այս տեխնոլոգիան ընդլայնում է RAM-ի հիշողությունը, սեղմելով ֆոնային հավելվածները և դադարեցնում է ֆոնային գործընթացների անջատումը, երբ օգտվողները փոխում են հավելվածները, թույլ տալով խոսել և գրել հաղորդագրությունները պահպանելով հավելվածների աշխատանքը հետին պլանում:

Վստահելի մարտկոցի երկարատև աշխատանք SuperCharge 22,5 Վտ  լիցքավորմամբ։

HONOR X8-ը հագեցած է 4000 մԱ/ժ մարտկոցով, որը երաշխավորում է  երկարատև աշխատանք, տրամադրելով մինչև 13 ժամ YouTube-յան տեսանյութերի դիտման հնարավորություն, 19 ժամ վեբ աշխատանք և 9,3 ժամ խաղալու հնարավորություն: 22,5 Վտ հզորությամբ HONOR Wired SuperCharge-ի միջոցով օգտատերերը կարող են բավականաչափ լիցքավորել իրենց սարքը ընդամենը 10 րոպեում, կարողանալով 3 ժամ առցանց դիտել տեսանյութերը։ 

Գին և հասանելիություն

Նախագծված  լինելով ոճը գնահատող օգտատերերի համար, HONOR X8-ը հասանելի է երեք վառ գույներով․  «Տիտանիում  արծաթ», «Կեսգիշերային սև» և «Օվկիանոսային կապույտ»:

Ապրիլի 15-ից սկսած HONOR X8-ը հասանելի կլինի ձերք բերման համար Vega, Ucom, Team Telecom վաճառասրահներից,   հետևյալ 149,900 դրամ  մատչելի արժեքով։  

Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»
website by Sargssyan