Ամուսնությունն ամրապնդելու 4 միջոց

. Ավելի շուտ պառկիր քնելու

Կգտնվեն միլիոնավոր բաներ, որոնք ձեզ խանգարում են ժամանակին պառկել: Կարեւոր չէ` մենք քունը հետաձգում ենք, որովհետեւ շատ ենք աշխատում, թե հաճախ ալարում ենք:  Մենք բոլորս լավն ենք, որքան էլ ջանանք թաքցնել դա: Առաջինը, որ պիտի անենք քնի մեր ռեժիմի առումով, մեզ, սիրելի մարդու եւ երեխաների (ինչպես նաեւ գործընկերների եւ բարեկամների վրա) դրա ազդեցության մասին մտածելն է: Եթե չես կարող քեզ ստիպել ավելի շուտ պառկել քնելու, արա դա հանուն սիրելիի: Իսկ ավելի լավ է`  միասին արեք:  Սակայն, ինչպես ասում են, լինում են ժամանակներ, երբ մենք շատ քնելու հնարավորություն չունենք:  Փոքր երեխաները, խիստ ժամկետներում աշխատանքը, հիվանդությունները. այդ ամենը մեր հոգնածության լիովին օրինական պատճառներ են:  Անկասկած, կյանքում լինում են ժամանակահատվածներ, երբ ընտանեկան գործերը, աշխատանքը, եկեղեցին, տնային պարտականությունները եւ շատ այլ զբաղմունքներ քնից ավելի կարեւոր են դառնում: Բայց դա պիտի ընդամենը բացառություն լինի, ոչ թե կանոն: Այնպես որ, նման ժամանակաշրջանների համար օգտվեք հետեւյալ մի քանի խորհրդից: 


 

2. Ձեզ եւ ձեր կեսին խոստովանեք, թե որն է ձեր հույզերի իրական պատճառը

Ահա բանալին: Մենք սիրելիներից 2 անգամ ավելի հաճախ ենք վիրավորվում, երբ հոգնած ենք, այդ պատճառով, եթե քեզ վիրավորված ես զգում, ընդմիջում տուր եւ ասա ինքդ քեզ. «Սպասիր: Արդյոք ամեն ինչ կարգին է: Գուցե ես ուղղակի հոգնել եմ:  Ես այդ մասին չեմ մտածի, մինչեւ կարգին չհանգստանամ»: Իսկ եթե դու բորբոքվել ես եւ վիրավորել քո սիրելիին, ինքդ քեզ եւ նրան հիշեցրու, որ այդ ամենն ուղղակի հոգնածությունից է ասվել: Նման մանրուքը կարող է փրկել ձեր հարաբերությունները: Երբ սարսափելի հոգնածություն ես զգում, ավելի լավ է հնարավորինս ՀԱՃԱԽ սիրելի մարդուն կրկնել. «Շատ եմ ցավում: Ես բարկացած չեմ քեզ վրա, ազնիվ խոսք: Ուղղակի հոգնել եմ»: Էլի ու էլի: Նրանց հասկացրու, որ դու չես վիրավորվում նրանից եւ միշտ հիշիր, որ սիրում ես նրան: 

3. Հաշիվ մի պահիր, թե ձեզանից ով է ավելի շատ քնում 

Ինձ համար դա հեշտ չէ: Ահա մշտական սցենարի օրինակ. առավոտվա յոթին երեխաներն արթնացել են եւ ուզում են ուտել: Մենք երկուսս էլ քնած ենք ձեւանում եւ սպասում ենք, մինչեւ մեզանից մեկը վերջապես կորցնի համբերությունը եւ վեր կենա: Անցած օրը ես մինչեւ ուշ գիշեր աման եմ լվացել, հետո էլ երեխան երկու անգամ արթնացել է գիշերը:  Ամուսինս անցած ամբողջ շաբաթվա ընթացքում աշխատել է իր նախագծի վրա, սարսափելի հոգնած էր եւ ինձնից շուտ պառկեց քնելու: Ես վեր եմ կենում եւ մտածում եմ.  «Ինչո՞ւ մինչեւ հիմա քնած չէ: Չէ՞ որ ՆԱ առաջինը պառկեց քնելու: ՆԱ չէ գիշերը վեր կացել երեխայի պատճառով: Իսկ նա մտածում է.  «Նա ինչո՞ւ է դեռ քնած: Չէ որ ՆԱ կարող է նաեւ ցերեկը քնել: Հո ՆԱ՞ չէ անցյալ ամբողջ շաբաթ մինչեւ գիշերվա երեքը աշխատել` ավարտին հասցնելով նախագիծը: Անցած ամբողջ շաբաթ ՆԱ ութական ժամ քնել է: Նրա հերթն է»:  Ինչպես հասկանում ես, նման մտքերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Սերը թիմային խաղ է, ոչ թե մեկ խաղացողի մենախաղը: Մի բան էլ. ես ամուսնուս խնդրում եմ որեւէ բան անել: Նա պատասխանում է. «Օհ, թանկագինս, այնքան եմ հոգնել: Չե՞մ կարող վաղն անել»: Ես անմիջապես մտածում եմ. «ԴՈՒ հոգնե՞լ ես», եւ անմիջապես հաշվարկում եմ, թե անցյալ գիշեր նա որքան է քնել, ես որքան եմ քնել: Մարդիկ: Մի խաղացեք այդ խաղը:  Յուրաքանչյուրն իրավունք ունի հոգնած լինելու: Ձեր սիրելիներին թույլ տվեք հանգստանալ անկախ այն բանից, թե նրանք որքան են քնում: Քնքուշ եղեք իրար հանդեպ եւ մի հաշվեք քնի ժամերը:   Սովորեք հաճախ եւ արագ ներել եւ ինքներդ ներողություն խնդրեք: Իսկ եթե դուք վերը նկարագրված խնդիրներից ունեք, հանգիստ քննարկեք դրանք, ամեն ինչ դրեք իր տեղը եւ համատեղ պլան մշակեք  (բայց միայն այն ժամանակ, երբ հոգնած չեք… թե չէ դա վատ միտք կլինի):

4. Սովորություն մի ունեցիր նախապես վատի մասին մտածելու 

Ես գիտեմ, որ եթե վեց ժամից պակաս քնեմ, օրս կձախողվի ավելի շուտ, քան կարթնանամ: Ես առավոտյան պառկած եմ մահճակալին եւ անմիջապես սկսում եմ մտածել այն մասին, թե ինչպես թեթեւացնեմ օրս: 

Գլխումս բազմաթիվ մտքեր կան, ինչպես օրինակ`«Ինչպե՞ս ավելի հեշտ նախաճաշ/ճաշ/ընթրիք պատրաստեմ: «Մաշան եւ արջը» սերիալի քանի՞ սերիա թույլ տամ երեխաներին նայել: Սառնարանում քանի՞ կոնֆետ է մնացել»: Ես ձեռքերս իջեցնում եմ, նույնիսկ չփորձելով օրը դրականորեն սկսել, որովհետեւ նախապես գիտեմ, որ կհոգնեմ: Հեշտ չէ, ինչպես ասում են` «սխալ ոտքից վեր կենալը», դա նշանակում է, որ կարթնանաս եւ քեզ «ԱՐԴԱՐԱՑԻՈՐԵՆ» նյարդայնացած եւ անհանդուրժող կզգաս, չէ որ դու քիչ ես քնել, իսկ խնդիրները դրանից չեն պակասել:

Որտեղի՞ց ուժեր գտնես: Կյանքն ավելի թեթեւ ընկալիր, երբ քեզ անհրաժեշտ է դա: Բայց ձեռքերդ մի իջեցրու: Մի դադարիր խանդավառություն դրսեւորել օրվա ընթացքում: 

Այնպես որ, հաջորդ անգամ, երբ լավ քնած չլինես, ձեւացրու, մինչեւ դա ճշմարտություն դառնա: Ժպտա քո սիրելիին, նույնիսկ եթե ցանկություն չունես: Գովիր նրան: Գրկիր նրան: Փորձիր ձեւացնել, թե քո ուժերն ամեն ինչի հերիքում են, եւ կտեսնես, թե ինչ կլինի: Ինքն իր հանդեպ խղճահարությունն ամենալավ զգացմունքը չէ, այդ պատճառով մոռացիր այդ հասկացության մասին: 

Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից
website by Sargssyan