Ո՞վ է լինելու Հայաստանի հաջորդ Վարչապետը. 4 չափորոշիչները. Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը համոզված է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալող յուրաքանչյուր կուսակցություն պետք է ունենան Հայաստանի ու Հայ ազգի Առաջնորդի, ասել է թե՝ Վարչապետի իր թեկնածուն:
Մենք, որպես Ազգային Քրիստոնյա կուսակցություն, համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության հաջորդ Վարչապետը պարտադիր պետք է համապատասխանի ներքոնշյալ 4 չափորոշիչներին․
1) Պարտադիր մասնակցություն ունեցած լինի նորանկախ Հայաստանի 30-ամյա պատմության ընթացքում Հայաստանի, Արցախի ու Հայ ազգի անվտանգության պաշտպանության համար տեղի ունեցած արցախյան (1992-1994թթ.), ապրիլյան (2016 թվականի ապրիլի 2-ից մինչև ապրիլի 15-ը) և 2020 թվականի 44-օրյա պատերազմներին, կամ էլ այս պատերազմներից գոնե վերջինին (որ պատերազմին, որ վայրում և որ ժամանակահատվածում և ինչ կարգավիճակով է նա մասնակցել):
2) Պետական կառավարման համակարգում նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ ունենա(սկսած 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև այսօր՝ որևէ ժամանակահատվածում աշխատած լինի պետական կառավարման համակարգում), և երբեք որևէ կապ ունեցած չլինի որևէ չափի կոռուպցիոն գործունեության, և կաշառակերության հետ:
3) Կրողը լինի ազգային արժեքների, այն է՝ լինի ավանդական ընտանիքի արժեքները կրող, լինի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր՝ մերժելով բոլոր տեսակի արատավոր և այլասերված երևույթները:
4) Նորանկախ Հայաստանի պատմության 30 տարիների ընթացքում պարտադիր հայտարարած լինի, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միայն ու միայն պետք է լինի Հայ ազգի դարավոր բարեկամ, Հայաստանի բնական միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ և այդ ողջ ընթացքում ոչ մի կապ ունեցած չլինի Հայաստանն ու Հայ ազգը ոչնչացնող հավաքական արևմուտքի հետ:
Հայաստանի Վարչապետի այն թեկնածուն, ով չի համապատասխանում վերոնշյալ բոլոր 4 չափորոշիչներին, երբեք չի կարող հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին, ասել է թե՝ չի կարող լինել Հայաստանի ու Հայ ազգի Առաջնորդը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ՝ Խաչիկ Ասրյան
Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan