Հայաստանի ընդդիմությունը կիսվել է իր «հստակ ծրագրով». Փաշինյանին «սեղմելու են»

Eadaily.com-ը գրում է, որ գործող վարչապետի հայտնի ելույթը խորհրդարանում նոր իրավիճակ է ստեղծել Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ապրիլի 18-ի երեկոյան Երևանի Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսում։ Անցած կիրակի օրվանից քաղաքական գործիչն իր համախոհների հետ նստացույց է անում Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում։

«Այդ ելույթում հնչեցին մտքեր և գնահատականներ, որոնք, իմ կարծիքով, անընդունելի են հայ ժողովրդի մեծամասնության համար»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը՝ անդրադառնալով անցած շաբաթ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրությունն ակնկալում է, որ Երևանը կնվազեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը:

Վանեցյանը, ով 2018 թվականի գարնանը Փաշինյանի իշխանության գալու առաջին տարում զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի պաշտոնը, ավելի վաղ հայտարարել էր, որ խորհրդարանական ընդդիմությունը ճանապարհային քարտեզ է մշակում կառավարության ներկայիս ղեկավարին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու համար։

«Դուք պետք է հասկանաք, որ դրված է Հայաստանի Հանրապետության, հայ ազգի և Արցախի Հանրապետության գոյության հարցը»,- ասել է Վանեցյանը։

Նրա խոսքով ընդդիմությունն ունի «գործողության հստակ ծրագիր»։ Ի միջի այլոց Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները մինչ այժմ ձեռնպահ են մնացել նշված «ճանապարհային քարտեզի» կամ նրա նշած «հստակ ծրագրի» որոշ դրույթներ հայաստանյան հանրությանը ներկայացնելուց։ Վանեցյանը, սակայն, նախօրեին նշել էր, որ «իշխանափոխությունը խորհրդարանում իրականացվելու է փողոցի ճնշման տակ»։

«Որոշ ժամանակ անց դուք ամեն օր հետևելու եք այս և այլ բողոքի ակցիաների ընթացքին և զարգացմանը։ Համոզված եմ, որ եթե ժողովուրդը մեզ հավատա, և ես վստահ եմ, որ կհավատա, և եթե մեզանից յուրաքանչյուրը նպաստի այս պայքարին, շատ շուտով արդյունքի կհասնենք,- ասել է ԱԱԾ նախկին տնօրենը, - իհարկե, իշխանությունների դեմ պայքարի տեմպերը կախված են բազմաթիվ հանգամանքներից, բայց ես համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում այս անգամ իսկապես լուրջ փոփոխությունների ենք հասնելու և հասնելու ենք մեր վերջնական նպատակին՝ հզոր Հայաստան, հզոր Արցախ, ինքնիշխան, իր տարածքային ամբողջականությունը պահպանած և քաղաքացիների բարեկեցությունն ապահովող պետության»։

Ըստ Արթուր Վանեցյանի՝ Հայաստանի ընդդիմությունը միասնական է վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ցանկության մեջ, ինչի համար կկազմվի ճանապարհային քարտեզ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր
website by Sargssyan