Այսօր, վաղը և առաջիկա օրերին յուրաքանչյուր մարդ, իր սխալներն ուղղելու համար պայքարի պետք է դուրս գա. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Այսօր լրանում է 4-րդ տարին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, նիկոլիզմով տառապող ներքին թշնամու կողմից սրիկայաբար խաբված, դուրս եկավ փողոց ու կործանման տարավ իր երկիրն ու իր զավակներին։
 
Քաղաքացին դուրս եկավ ու իր կամքից անկախ, չգիտակցելով` թելադրեց ներքին ու արտաքին թշնամու կամքը, թելադրեց արյունոտ թուրքի իշխանությունը, օտարի շահերն ու կանոնները։
 
Հարգելի քաղաքացի, քեզ շարունակ խաբում են, որ իբր նիկոլիզմը քո երազանքն էր։ Ձեզ մոլորեցնելով «համոզել են»` իբրև թե 4 տարի առաջ ելել եք անարդարության դեմ, իբրև թե ելել եք կոռուպցիայի դեմ, իբրև թե ելել եք թալանի դեմ։ Նիկոլիզմին բնորոշ ստորաքարշ դերասանությամբ, շարունակ փորձում են ձեզ համոզել, որ հայրենիքը, պետությունը, արժանապատվությունը, հաղթանակը, զոհերը կարևոր չեն. կարևորը, որ մեր ժողովրդին խցկեն թուրքի «ողորմածության» տակ ու կրկին խաբեն, որ չեն մորթելու, ինչպես մորթել են մեր պապերին ու ապուպապերին։
 
Թուրքի շահերը սպասարկող ու Հայաստանը կործանած նիկոլիզմը, կրկին փորձելու է ձեզ թունավորել կեղծիքով ու ստով: Իր արյունալի հանցանքները թաքցնելով, մեր 5000-ից ավելի զավակներին սպանելով, մեր 9500ք.կմ տարածքով չքնաղ Հայրենիքը թուրքին հանձնելով ` ձեզ կրկին փորձում են հիմարի տեղ դնել ու համոզել, որ ձեզ իբր «փրկել են կոռուպցիայից ու թալանից»:
 
Պատկերացնու՞մ եք սրանց լքտիության աստիճանը. Հայրենիքը օրը ցերեկով դավադրաբար ու տգիտությամբ հանձնես արյունատենչ թշնամուն, ու շարունակես նախկինի դեմ զրպարտանքն ու կեղտոտ քարոզչությունը: Ի՞նչ կարգի անբարո պետք է լինել, նման վարքի համար:
 
Հարգելի քաղաքացի, ուզում եմ հավատալ, որ այս չարիքի, ողբի, կորուստների, խայտառակչության, քաոսի, աղքատության, զրկանքների, մահվան, խաբեությունների ու անպաշտպանության չորս տարիներն ապրելուց հետո, այլևս թույլ չես տա, որ նիկոլիզմը քեզ խաբի ու թալանի պապերիդ հայրենիքի:
 
Մտածիր ու տես, որ վաղը զավակներդ ու թոռներդ սեփական հայրենիք չեն ունենալու, անհայրենիք են լինելու, քոչվորի պես, որովհետև 2018թ. քեզ խաբելով տարել են ներքին թուրքի հետևից:
 
Այսօր, վաղը և առաջիկա օրերին յուրաքանչյուր մարդ, իր սխալներն ուղղելու համար պայքարի պետք է դուրս գա: Այլապես Աստված մեր ողջ ժողովրդին և նրա սերունդներին չի ներելու ավետյաց Հայրենիքը նիկոլիզմով թուրքին հանձնելու, ու անպատիժ թողնելու համար:
Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»
website by Sargssyan