Այս իշխանությանն աջակցելն արդեն նույնիսկ ամոթալի է դարձել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Սոցցանցերն իրականում այդքան էլ չեն արտացոլում այն ամբողջ տրամադրությունները, որ կան հանրության մեջ: Սակայն դրանք ինքնին լավ «լակմուսի թուղթ» են, ի մասնավորի, եթե հաշվի առնենք, որ հատկապես քաղաքական ուժերի համար գրեթե անփոխարինելի գործիք են: Այս տեսակետից ուսումնասիրելով վերջին շրջանի սոցցանցային հարթակը՝ ուշագրավ իրողություններ են ի հայտ գալիս:

Մասնավորաբար, իշխող ուժի աջակիցների շրջանակն ակնհայտորեն փոքրացել է. պարզ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմա արդեն ամոթալի է դարձել այս իշխանություններին աջակցելը: Դրա արդյունքում, որքան էլ իշխանությունները փորձում են ակտիվացնել հակաընդդիմադիր գրոհները, բուն քպականներից, հստակ շահեր ունեցող իշխանամերձ որոշ շրջանակներից զատ, Նիկոլ Փաշինյանի գործողությունները պաշտպանողներն ու ընդդիմադիրների վրա հարձակվողները մեծամասամբ հանդես են գալիս ֆեյքերով: Իսկ այն բացառությունները, որոնք իրենց դեմքով են ներկայանում, հիմնականում գրառումներ են անում բազմաթիվ սխալներով, առավելապես լատինատառ, միտք ու տրամաբանություն չունեցող ձևակերպումներով, որոնց միակ հասկանալի իմաստը «մեր փրկչին չկպնեք»-ն է:

Այս միտումը գրեթե միշտ է բնորոշ եղել այս իշխանությունների դեպքում, սակայն վերջին շրջանում գնալով ավելի ակնառու է դառնում, քանզի մտածելու, տրամաբանելու, վերլուծելու կարողություն ունեցող մարդիկ, որոնք ժամանակին աջակցել են Նիկոլին, հասկացել են, որ սխալվել են և քաջություն ունեն ընդունել դա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին
website by Sargssyan