Բողոքավոր քաղաքացիները ծափահարեցին և լուսանկարվեցին Ալեն Սիմոնյանի հետ

Քիչ առաջ մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ որդեկորույս մայրեր, ակցիա էին անում Ազգային ժողովի մուտքի մոտ։ Նրանց հետ հանդիպեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրանք մի քանի կետանոց պահանջ ունեին, որը վերաբերում էր ընդդիմությանը։

Քաղաքացիներից մեկը հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը չեն համակերպվում ժողովրդի ընտրության հետ՝ նշելով, որ երեկ բռնել են, քաղաքացիական հայացքների համար մարդ են ծեծել։

«Հանգիստ, չի կարելի։ Մենք չպետք է իրենց նմանվենք։ Այդքան հարվածներից հետո, որ կարողանում ենք պինդ մնալ, դա նրանից է, որ չենք դավաճանում մեր սկզբունքներին։ Մենք իրենք չենք դառնալու։ Մեզ մի դարձրեք իրենց։ Գայթակղությունը մեծ է, որ ես ծեծեմ նրան, ով ինձ վիրավորում է, բայց ես չեմ դավաճանելու իմ սկզբունքներին։ Որ րոպեին ես ինձ նման բան թույլ տամ, ինքը հաղթելու է։ Օրենքն անում է այն, ինչ պետք է»,- ասաց նա։

«Իմացեք, որ րոպեին մենք դարձանք իրենք, կպարտվենք, որ րոպեին սկսենք իրենց նման մտածել, որ մարդիկ պետք է մեզանից վախենան, կամաց-կամաց դառնալու ենք նույն հրեշը, որին 2018 թվականին հաղթել ենք»,- հավելեց նա։

Սիմոնյանը նաև լուսանկարվեց ու զրուցեց քաղաքացիների հետ՝ խոստանալով ընդառաջել ու հնարավորության սահմաններում լուծել դրանք։

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
website by Sargssyan