Ինչ է սպասվում մայիսի 1-ից. Անահիտ Ավանեսյանը տեղեկացնում է

Մայիսի 1-ից Հայաստանում վերացվում են COVID-19-ի հետ կապված գրեթե բոլոր սահմանափակումները: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, հանվում են պետական սահմանի ցամաքային եւ օդանավակայաններում տեղադրված անցման կետերով մուտք գործելիս ՊՇՌ եւ արագ ախտորոշման թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջները:

«Այսինքն, այս որոշմամբ մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս որեւէ պահանջ կապված քովիդի հետ այլեւս չի գործի», - նշեց Ավանեսյանը:

Հանվում են քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաեւ ՊՆ զինված ուժերում սահմանափակումները՝ կապված արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու պահանջների հետ:

Ավանեսյանը նշեց նաեւ, որ հանվում է դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլն վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր պահպանելու արգելքը, ինչպես նաեւ աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:

 
Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան «Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»
website by Sargssyan