Մայիսի 1-ից Ազատության հրապարակում ՀՅԴ-ական, ՀՀԿ-ական, քոչարյանական, սարգսյանական, վանեցյանական չի լինելու, լինելու է հայ ժողովուրդ, որը դուրս է եկել պայքարի՝ հանուն իր երկրի. Սաղաթելյան

Հայաստանի ճակատագիրը որոշվելու է Երևանում՝ Ազատության հրապարակում: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ «Դիմադրություն» շարժման իրազեկման երթի ընթացքում՝ հավելելով, որ մայիսի 1-ին, ժամը 16։00-ին այդ հրապարակում տեղի է ունենալու գլխավոր հանրահավաքը։

«Այդ օրը մենք վերջ ենք դնում պարտության և խայտառակության էջին և սկսում ենք կերտել նոր արշալույս։ Այդ օրը այս հրապարակում «սևեր» և «սպիտակներ» չեն լինելու։ Այդ օրվանից սկսած՝ այս հրապարակում կուսակցական, ՀՅԴ-ական, ՀՀԿ-ական, քոչարյանական, սարգսյանական, վանեցյանական այլևս չի լինելու, լինելու է միասնական հայ ժողովուրդ, որը դուրս է եկել պայքարի՝ հանուն իր երկրի»,- ասել է նա։

Սաղաթելյանը նշել է՝ սա  իշխանության և ընդդիմության պայքար չէ, սա համաժողողովրդական և համազգային պայքար է:

Նա ընդգծել է՝ սեղանին դրված է Հայաստանի լինելիության հարցը․ քաղաքական ուժերը ստանձնել են պայքարն առաջնորդելու պատասխանատվությունը, իսկ պայքարի դուրս եկած քաղաքացիներից ակնկալում են աջակցություն։

«Մեր թիկունքը պինդ պահեք, մենք ձեր կողքին, ձեզանից առաջ պատրաստ ենք շարժվել և րոպե առաջ այս չարիքի իշխանությանը հեռացնել։ Սրանց հեռացնելուց հետո այս երկրում լինելու է համերաշխություն, անվտանգություն, հանդարտություն, կայունություն»,- ասել է Սաղաթելյանը։

Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ Բեգլարյան Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար
website by Sargssyan