Ի՞նչ նպատակով էին այսօր գնդացիրներ տեղափոխել Երևան

Ոստիկանությունը հայտնում է , որ այսօր վաղ  առավոտյան Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր: Մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է: Վերջին օրերին ներքաղաքական լարվածության ֆոնին հնչում են տարբեր վարկածներ, թե ինչ կարող է տեղի ունենալ մայիսի 1-ին և հաջորդող օրերին: Դրանցից դուրս չեն մնում նաև վատատեսական, բախումներ կանխատեսող  սցենարների  մասին ահազանգերը: Ոստիկանության հայտնաբերած դեպքը տարակուսանքի առիթ է տալիս, տրամաբանական հարց առաջացնելով, թե ինչ նպատակով են գնդացիրներ փորձել հասցնել մայրաքաղաք: Ընդդիմադիր երիտասարդները օրեր առաջ  անվադողեր էին տեղադրում կենտրոնական պողոտաներից մեկում, հիմա անհայտ անձինք գնդացիրներ են փորձել բերել մայրաքաղաք: Միթե  Հայաստանում կան ուժեր, որ կարծում են Երևանի կենտրոնում գնդացիրներով կարող են Արցախ փրկել, կամ որևէ այլ հարց լուծել, ընդհակառակը՝  մայրաքաղաքում գնդացիրներով կարող է լուծվել միայն մեկ խնդիր պետականության կործանման հարցը: Ընդդիմության վերջին շրջանի հռետորաբանությունը, հնչող կոչերը իհարկե հիմք տալիս է կարծելու, որ գնդացիր և այլ հրազեն կիրառելը հեռու չէ իրենց գործելաոճից, բայց  պիտի  քաջ գիտակցեն, որ բռնությունը չպետք է տեղ ունենա քաղաքականության մեջ: Մարտի 1-ին քաղաքացիների վրա կրակ բացելու հրաման տվողները  այսօր ընդդիմության առաջին  շարքերում մտքներից պիտի հանեն, որ բռնությամբ և բախումներով որևէ հարցի կարող են հասնել: Իրավապահ մարմինները այս օրերին և հատկապես առաջիկա ժամերին պետք է հնարավորինս օպերատիվորեն արձագանքեն հնարավոր բոլոր սադրանքներին: Նրանք այս րոպեներին ոչ թե պաշտպանում են իշխանություններին ու երկրի ղեկավարներին, այլ պաշտպանում են առաջին հերթին Հայաստանի պետականությունը, ժողովորդավարությունը և քաղաքացիների անվտանգությունը:

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan