Logos Expo 2022. ԱՏՁՄ-ն նորամուծություններ է ներկայացրել միջին մասնագիտական և բուհական կրթության ոլորտներում

Ապրիլի 27-29-ը Մերգելյան ինստիտուտի տարածքում՝ «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում, տեղի ունեցավ 20-րդ միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO 2022» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին տաղավարներով ներկայացան ԱՏՁՄ «Կրթություն և աշխատուժ» ռազմավարական ուղղության ներկայացուցիչները, ի դեմս «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի, Գիտությունների ազգային ակադեմիայի և Եվրոպական համալսարանի հետ իրականացվող կրթական ծրագրերի։

Իրական դպրոցի տաղավարում ներկայացվեցին դպրոցի կատարած աշխատանքները և ընթացիկ նախագծերը: Ուսանողները ներկայացրին դպրոցի կրթական ծրագրի առանձնահատկությունները։ «Իրական Դպրոց» կրթամշակութային հիմնադրամը հիմնադրվել է 2016 թվականին: Հիմնադրամն իրականացնում է «Համակարգերի տեսություն» (Systems Theory) մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիր՝ ավագ դպրոցական տարիքի աշակերտների համար։

Եվրոպական համալսարանի տաղավարում ներկայացվեցին ԱԹՍ սարքեր և անտառների մոնիթորինգով զբաղվող համակարգեր։ Եվրոպական համալսարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետում ԱՏՁՄ «Կրթություն և աշխատուժ» ուղղության աշխատանքային թիմի նախաձեռնությամբ ներդրվել է «Ռոբոտաշինություն և խելացի համակարգերի նախագծում» մասնագիտությամբ ամբիոն, որը կրթությունն ապահովում է քառամյա ծրագրով՝ բակալավրիատի համար։

Գիտությունների ազգային ակադեմիայի տաղավարում ցուցադրվեցին 3D տպիչների առավել կիրառելի տարբերակներ, իրավիճակային իրազեկման կենտրոններ և քարտեզներ կրող պլանշետներ և այլ նախագծեր։ Շուտով ստորագրվելու է Գիտությունների ազգային ակադեմիայում «Համակարգչագիտություն և խելացի համակարգեր» մասնագիտությամբ ամբիոնի ներդրման վերաբերյալ հուշագիր Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոնի (ԳՀԶԿ), ԱՏՁՄ-ի և Գիտությունների ազգային ակադեմիայի միջև։ Ամբիոնը կոչված է լինելու մագիստրոսական կրթություն տալ վերոնշյալ մասնագիտացմամբ։ Աշխատանքները մեկնարկելու են սեպտեմբեր ամսից։

Տվյալ ամբիոնների համագործակցությունը թույլ է տալիս ապահովել «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների և «Իրական Դպրոց» կրթամշակութային հիմնադրամի տված կրթության շարունակականությունը բարձրագույն կրթության ոլորտում։

Հավելենք, որ «Իրական Դպրոցի» և նշյալ երկու ամբիոնների ստեղծման հիմքերում է կանգնած «Ինստիգեյթ» ընկերությունը և Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոնը (ԳՀԶԿ)։ Ամբիոնների հիմնումը նախաձեռնվել է կազմակերպությունների՝ մի դեպքում Եվրոպական համալսարանի, մյուսում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ համագործակցության արդյունքում։

24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի
website by Sargssyan