Իրանական արտադրանքը կարող է արտադրվել ՀՀ-ում, իսկ հետո արտահանվել ԵԱՏՄ երկրներ. Նաիրի Սարգսյան

«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե Իրանի անդամակցումը ԵԱՏՄ-ին տնտեսական ինչ դիվիդենտներ կբերի Հայաստանին։

ՀՀ իշխանությունները կարող են նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ` շահագրգիռ ընկերություններին տալով արտոնյալ կարգավիճակ, օրինակ` հարկերից ազատելու տեսքով, ցուցաբերել պետական աջակցություն, հատկացնել տարածքներ, և այդ դեպքում իրանական կամ ռուսական արտադրանքը կարող է մատչելի պայմաններում արտադրվել Հայաստանում, իսկ հետո նաև արտահանվել այլ երկրներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Նաիրի Սարգսյանը` նշելով, որ դա, բնականաբար, ցանկալի ձևաչափ կլինի և տնտեսական լուրջ դիվիդենտներ կբերի ՀՀ-ին։

«Հայաստանը վաղուց կարող էր Իրան-Ռուսաստան համագործակցության շատ լուրջ հարթակ դառնալ՝ լինելով նաև կապող օղակ ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության համար. սկսած ֆինանսական համակարգից, քանի որ Իրանի ֆինանսական համակարգը գտնվում է սահմանափակումների ներքո, ուստի Հայաստանը կարող էր իր ընկերությունների միջոցով միջնորդ հանդիսանալ և ապրանքների մատակարարում իրականացնել դեպի Իրան, Ռուսաստան, ինչպես նաև հակառակ ուղղությամբ»,- ասաց տնտեսագետը։

Սարգսյանի դիտարկմամբ` հատկապես ցամաքային ճանապարհով համագործակցությունը բավական հետաքրքիր հարթակ է, ինչով Իրանը շատ հետաքրքրված է, իսկ վերջերս, երբ հայտնի պատճառներով պատժամիջոցներ կիրառվեցին նաև Ռուսաստանի նկատմամբ, Հայաստանը երկու երկրների համար դարձավ շատ ցանկալի գործընկեր, որի միջոցով նրանք կարող են դուրս գալ արտաքին աշխարհ` արտահանելով իրենց ապրանքները։

«Տնտեսական համագործակցություն, գործնական հարաբերությունների հաստատում և դիվանագիտություն ասվածն անմիջապես իրականացնող սուբյեկտները բիզնեսմեններն են, և սեփական փորձից ելնելով` պետք է ասեմ, որն իրանցի գործարարներն այդքան էլ օպերատիվ չեն։ Մեզ հետ հարաբերություններում խնդիրներն ավելի շատ տեխնիկական բնույթի են, որովհետև շատ դեպքեր են եղել, երբ հայկական ու իրանական ընկերությունների միջև գործարար կապերի հաստատումը տևել է տարիներ»,- ասաց տնտեսագետը։

Սարգսյանի կարծիքով` ֆորմալ հայտարարություններին պետք է հաջորդեն կոնկրետ գործողություններ։ Նա առաջարկում է համագործակցության մի տարբերակ, ըստ որի` Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, որտեղ կան հարկերից ազատված գոտիներ, կարելի է իրանական կապիտալով կազմակերպություն բացել, որը կշահագրգռի իրանցի գործընկերներին՝ եթե գրագետ ներկայացվի, թե ինչ օգուտներ են ստանալու նրանք, ինչպես նաև իրանական նույն ապրանքից Հայաստանում արտադրելու հետ կապված ծախսերի կրճատման, շահույթների ավելի բարձր տոկոսների համեմատական վերլուծություն արվի։

Ըստ տնտեսագետի` նման սխեմայով կարելի է ՀՀ-ում արագ գործարկել իրանական կամ համատեղ կապիտալով մի քանի գործարաններ և իրանական ապրանքները դուրս բերել շուկա կամ որոշ իրանական ապրանքների արտադրության վերջին փուլն իրականացնել Հայաստանում և այստեղից ամբողջական արտադրանքը վերջնական տեսքով արտահանել ԵԱՏՄ երկրներ։

ՀԻշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 28-ին ընդունել էր Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը՝ տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով:

Խանդուզին ասել էր, որ իրանական կողմը խիստ կարևորում է ոչ միայն Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, այլև Հայաստանը որպես դարպասներ է դիտարկում Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար։
«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում
website by Sargssyan