ԱԺ իշխանական թևը կրկին գործուղումների մեջ է․ ՔՊ-ի ներկայացուցիչներն այս օրերին Վիեննայում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի իշխանական թեւը կրկին գործուղումների մեջ է: «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն այս օրերին Վիեննայում են: Ազգային ժողովի նախագահի՝ մայիսի 5-ին ստորագրված կարգադրության համաձայն՝ Ավստրիայի մայրաքաղաք են մեկնել ՔՊ-ական պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը, Միքայել Թումասյանը: 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ում անունը նույնպես ԱԺ նախագահի կարգադրության մեջ ներառված է, Ավստրիայի մայաքաղաք չի մեկնել: Տեղեկացանք նաեւ, որ Վիեննա դեռեւս չեն մեկնել նաեւ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ու ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը. այսօր նրանք նույնպես Վիեննայում կլինեն՝ մասնակցելու այս օրերին այնտեղ ընթացող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ճանաչողական ծրագրին: 

Նկատենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հաճախ է գործուղումների մեկնում՝ ներգրավվելով «վոյաժների» մեկնող հնարավոր գրեթե բոլոր պատվիրակությունների կազմում: Եվրոպայի օդն, ըստ երեւույթին, դրական է ազդել ՔՊ-ական պատգամավորների ստեղծագործական մտքի վրա, ու նրանցից որոշները, օրինակ՝ Գեւորգ Պապոյանը, ընդդիմադիրներին վերաբերող «դիֆերամբներ» սկսել են հենց եվրոպական մայրաքաղաքներից ձոնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ Հանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Նոր օդային գծի կառուցման ծրագիրն ունի ստրատեգիական նշանակություն` Մեղրի և Ագարակ համայնքներում և հարակից սահմանամերձ գյուղերում. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆ Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է
website by Sargssyan