Որն է Ալիևի նպատակը, ինչու իր զորքը մտցրեց Սյունիքի և Գեղարքունիքի տարածքներ

Հիմա շատերը չեն հիշում, որ Տավուշից 7 գյուղերի եւ Տիգրանաշենի(Քյարքի) հանձնումը 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարություն-կապիտուլյացիայի նախնական տարբերակի կետերից մեկն էր։

Այն ջնջել էին, քանի որ կարող էր դժգոհություն առաջացնել․ կապիտուլյացիա էին կնքում Արցախի վերաբերյալ,հանձնում նաեւ՝ Հայաստանից տարածքներ։ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը կապիտուլյացիայի օրակարգ է,հիմա այդ սերիալի 2-րդ սերիան է ավարտվում, այն դրսից պարտադրված օրակարգ է, որն իրականացնելու համար 2018թվականի գարնանը թավշա հեղափոխություն կոչված դավադրությամբ իշխանության բերեցին Նիկոլ Փաշինյանին։

Ադրբեջանի բռնապետ Իլհամ Իլիեւի նպատակը Հայաստանը որպես պետություն վերացնելն է, այն դարձնել փոքր,սեղմված տարածք, որը իրենից գործոն չի ներկայացնում։ Այդ նպատակով Ադրբեջանը արդեն մեկ տարի իր զորքերը մտցրել է Սյունիքի եւ Գեղարքունիքի տարածքներ, տիրել կարեւոր ճանապարհերի վրա իշխող բարձունքներին, խմելու ջրի ակունքներին։

Տավուշի 7 գյուղերից Խերիմլիի, Աշաղի Ասքիպարայի(Ներքին Ոսկեպար) եւ Բաղանիս-Այրումի տարածքները գտնվում են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Իջեւան-Նոյեմբերյան հատվածում, Սոֆուլլուն եւ Բարխուդարլուն՝ Իջեւան-Բերդ ավտոճանապարհին։

Այդ գյուղերի տարածքները հանձնելու դեպքում Բերդի, Իջեւանի եւ Նոյեմբերյանի սահմանագոտուց արտագաղթն ավելի է մեծանալու։ 4 տարի անընդհատ Տավուշի մարզի բնակչությանն զգուշացրել եմ այս վտանգների մասին, սակայն նրանց մեծամասնությունը չի հասկացել իրավիճակի լրջությունը, այլապես տարօրինակ պատերազմից եւ խայտառակ կապիտուլյացիայից հետո 2021թ․ հունիսի 20-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ին Հայաստանի մարզերի մեջ ամենաբարձր տոկոսներով քվե չէր տա։
Լրագրող Ոսկան Սարգսյան

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
website by Sargssyan