Չենք կարող հաստատել կամ ժխտել. Ոսկեպարը կհանձնե՞ն

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է, որ Ոսկեպար գյուղի վարչական տարածքում, Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի եզրին ռուս զինվորականները պահեստային հողերից 2 հեկտար տարածք են վարձակալում, որպեսզի այնտեղ զինվորական կայազոր տեղակայեն։

Ոսկեպարի բնակիչները լրագրողին տեղեկացրել են, որ ռուս զինվորականները այդ տեղանքում աշխատանքներ են արել, հողի գրունտի փորձանմուշ վերցրել։ Տեղեկություններ կան նաև, որ ռուս զինվորականները Տավուշի մարզպետարանի հետ 2 հեկտար հողի վարձակալության պայմանագիր են կնքելու, ներկայումս այդ փաստաթուղթը մշակման փուլում է։ 

Ըստ լրագրողի՝ ռուսական զինուժի կայազորի համար շենքի կառուցումը կարող է ունենալ մի պատճառ՝ սահմանագծում և սահմանազատում անել, նախկինում ադրբեջանաբնակ գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնել, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի սահմանագոտում ռուսական զինուժի կողմից ծառայություն իրականացնել։

Լուրերի հավաստիությունը ճշտելու նպատակով 1or.am-ը կապ հաստատեց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանի հետ, ով ասաց, որ որևէ տեղեկատվություն չունի լուրերի վերաբերյալ.

«Դրանք ընդամենը խոսակցություններ են, դեռ հաստատված ոչ մի բան չկա: Մարզպետարանի հետ կնքվող պայմանագրից էլ տեղյակ չենք, եթե կնքեն՝ կիմանանք, որ կնքել են, բայց այսօրվա դրությամբ ոչ մի փաստաթուղթ չկա, կարող են կառուցել կամ չկառուցել, չենք կարող հաստատել կամ ժխտել»:

Հարցին՝ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների համատեքստում որևէ ծանուցում ստացե՞լ են հնարավոր փոփոխությունների մասին, Աղբալյանը բացասական պատասխան տվեց:

Մենք կապ հաստատեցինք նաև Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վալեր Օրդյանի հետ, ով նշեց, որ մեզնից է լսում նման փաստաթղթի գոյության մասին.

«Այստեղ խոսքը սահմանի անվտանգության, սահմանապահների մասին է: Եթե նույնիսկ նման տեղեկատվություն կամ փաստաթուղթ գոյություն էլ ունենա, դա համարվում է գաղտնի ինֆորմացիա, որը հանրայնացման կամ հայտարարելու ենթակա չէ, մենք դրա իրավունքը չունենք: Եթե ինֆորմացիան շատ է հետաքրքրում, կարող եք դիմել ԱԱԾ-ին, միգուցե նրանք հարկ համարեն տրամադրել, քանի որ նման իրավասություն միայն նրանք ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց Օրդյանը:

Մարիամ Նալբանդյան

Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»
website by Sargssyan