Կոնվերս Բանկի պարտատոմսեր կարելի է ձեռք բերել նաև Մոբայլ հավելվածում

Կոնվերս Բանկի պարտատոմսերն այսուհետ հասանելի են նաև Բանկի Մոբայլ հավելվածում:  Այստեղ՝ հաշված րոպեների ընթացքում օգտատերը կարող է անցնել պարտատոմսերի գնման ողջ գործընթացը՝ արժեթղթերի հաշվի բացումից մինչև պայմանագիր: Հասանելի է նաև ամբողջ տեղեկատվությունը թողարկման մասին:

Պարտատոմսեր ձեռքբերելու համար անհրաժեշտ է Հավելվածի գլխավոր էջից մուտք գործել հայտերի բաժին՝ սեղմելով + նշանը, այնուհետև մուտք գործել «Կատարել ներդրում » էջ և հետևել հրահանգներին: 

Նշենք, որ ներկայում Կոնվերս Բանկը տեղաբաշխում է 2 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10% և 4% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրի և տեղաբաշխման  վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ  https://www.conversebank.am/hy/2022issue/հղմամբ:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար: Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից։

Պարտատոմսերի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել (374 10) 511 211 (1224), (374 10) 511 206 , (374 10) 511 247,(374 10) 511 248 կամ գրել [email protected],   [email protected]  հասցեներով:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Քաղբանտարկյալների հարցով անհանգստացած են նաև դեսպանները. «Փաստ» «Հիմա ամենամեծ վախը մեր պառակտմանն է վերաբերում». «Փաստ» Երևի խելացի մարդիկ պետք չեն մեր երկրին. Հրանտ Թոխատյան Երկրաշարժերի հետ կապված՝ այս պահին անհանգստության պատճառներ ԱԻՆ-ում չեն տեսնում. «Փաստ» Արագածոտնից տեղեկացնում են. կա 6 վիրավոր Հատուկ հրահանգավորված ռեպրեսիաներ. «Փաստ» Միջադեպ՝ իրանա-ադրբեջանական սահմանին. Մեկ ադրբեջանցի սպանվել է Հայաստանը «դրսում» ընկալվում է որպես ոչ ժողովրդավարական երկիր Արտարժույթների փոխարժեքներն՝ այսօր Քաղբանտարկյալների հարցով անհանգստացած են նաև դեսպանները. «Փաստ» Հուլիսի 1-ից կենսաթոշակը կավելանան մինչև 5000 դրամով Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանը «դրսում» ընկալվում է որպես ոչ ժողովրդավարական երկիր Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 9 մարզում Ձայնագրությունն այնքան ծիծաղելի է, ակնհայտ է, որ մտքերը կտրտված և մոնտաժված են. Նաիրա Զոհրաբյան Մահացել է Անդրանիկ Արաբաջյանը Օպտիմալացում՝ առանց աշխատակազմերի հետ քննարկման. ևս երկու պոլիկլինիկաներ փակման վտանգի առաջ են ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն տարածեց Ռազմական ոստիկանությունը տնից բերման է ենթարկել Մխիթար Գալեյանի հորը Ան­հան­գիստ են. հետ «ֆռաց­նել» չի լի­նի. «Փաստ»
website by Sargssyan