«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հորդորում է Հայաստանի գործող իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին

«ԱՐԱՐ» հիմնադրամի հայտարարությունը
 
Սույն թվականի մայիսի 12-ին ձերբակալվել է ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Ձերբակալությունը տեղի է ունեցել նրա բնակարանի խուզարկությունից հետո: Բնակարանում որևէ հակաօրինական բան չի հայտնաբերվել:
Վստահ ենք, որ կանխամտածված և սադրիչ գործողությունների հետևանք հանդիսացող այս քայլերը գործող իշխանության պատասխան արձագանքն է Ավետիք Չալաբյանի ոչ իշխանահաճո քաղաքացիական դիրքորոշման: Պարոն Չալաբյանը պարբերաբար դեմ է արտահայտվել բանակի կանխամտածված ու հետևողական քայլերով հեղինակազրկմանն ու Արցախի հիմնախնդրի լուծման հարցում ներկայիս իշխանության դիրքորոշմանը։
 
«Արար» հիմնադրամը տարիներ շարունակ ջանքեր է ներդրել Հայաստանի և Արցախի զարգացման ու անվտանգության ամրապնդման համար, որում Ավետիք Չալաբյանի ներդրումն անուրանալի է: Ներկա իրավիճակում, երբ անվտանգության հարցերը ծայրահեղ կարևոր են, երկրի բարօրության ուղղությամբ ջանք չխնայող գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ուղիղ կերպով նպաստում են Հայաստանի թշնամիների շահերին։ Ուստի, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հորդորում է Հայաստանի գործող իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին և ՀՀ օրենսդրության շրջանակներում ձեռնարկել միջոցներ՝ պարզելու սույն մեղադրանքի իրական հանգամանքները:

Քաղբանտարկյալների հարցով անհանգստացած են նաև դեսպանները. «Փաստ» «Հիմա ամենամեծ վախը մեր պառակտմանն է վերաբերում». «Փաստ» Երևի խելացի մարդիկ պետք չեն մեր երկրին. Հրանտ Թոխատյան Երկրաշարժերի հետ կապված՝ այս պահին անհանգստության պատճառներ ԱԻՆ-ում չեն տեսնում. «Փաստ» Արագածոտնից տեղեկացնում են. կա 6 վիրավոր Հատուկ հրահանգավորված ռեպրեսիաներ. «Փաստ» Միջադեպ՝ իրանա-ադրբեջանական սահմանին. Մեկ ադրբեջանցի սպանվել է Հայաստանը «դրսում» ընկալվում է որպես ոչ ժողովրդավարական երկիր Արտարժույթների փոխարժեքներն՝ այսօր Քաղբանտարկյալների հարցով անհանգստացած են նաև դեսպանները. «Փաստ» Հուլիսի 1-ից կենսաթոշակը կավելանան մինչև 5000 դրամով Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանը «դրսում» ընկալվում է որպես ոչ ժողովրդավարական երկիր Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 9 մարզում Ձայնագրությունն այնքան ծիծաղելի է, ակնհայտ է, որ մտքերը կտրտված և մոնտաժված են. Նաիրա Զոհրաբյան Մահացել է Անդրանիկ Արաբաջյանը Օպտիմալացում՝ առանց աշխատակազմերի հետ քննարկման. ևս երկու պոլիկլինիկաներ փակման վտանգի առաջ են ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն տարածեց Ռազմական ոստիկանությունը տնից բերման է ենթարկել Մխիթար Գալեյանի հորը Ան­հան­գիստ են. հետ «ֆռաց­նել» չի լի­նի. «Փաստ»
website by Sargssyan