«Տնտեսական ակտիվությունը աղքատ բնակչության վրա որևէ ազդեցություն չի թողել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Դոլարի փոխարժեքը երեկ նվազեց ևս 5 դրամով, եվրոյինը՝ մոտ 6: Արտարժույթի շուկայում անկանխատեսելի, տնտեսագիտական որևէ կանոնի չենթարկվող ինչ-որ արհեստական, աննորմալ վիճակ է ստեղծվել, ինչը բիզնեսին անընդհատ հարված է հասցնում:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում արտարժույթի կտրուկ տատանումներին:

Նա շեշտեց՝ դոլարը բարձրացավ մոտ 530 դրամ, հետո շատ կտրուկ նվազեց՝ հասնելով 450-ի, հետո նորից բարձրացավ՝ հասավ 490-ի, իսկ հիմա 460 է: Ն. Սարգսյանը, ի տարբերություն մի շարք տնտեսագետների, դոլարի արժեզրկումը չի կապում ԱՄՆ-ում առկա գնաճի հետ: Հաշվի առնելով մեր վիճակագրությունը՝ նա շեշտում է, որ 30 տարվա ընթացքում երբեք հայկական դրամը զգայուն չի եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ. դրամի արժևորումը կամ արժեզրկումը միշտ կապված է եղել ռուբլու հետ: Թվարկելով դրամի արժևորման օբյեկտիվ պատճառները՝ նա նշել է, որ դրանք իրականում նվազեցրել են դոլարի պահանջարկը, և դոլարի արժեզրկումն այդ ֆոնին սպասելի էր. «Բայց այս ֆոնին դոլարի կրկին արժևորումը, երբ 450-ից նորից 490 դարձավ, արդեն աննորմալություն էր, քանի որ պահանջարկը նույն մակարդակի էր, ու անհասկանալի էր, թե ինչու արժևորվեց»:

Անդրադառնալով այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվության 9,6 % աճին, որն իշխանության կողմից որպես մեծ ձեռքբերում է համարվում, նա ընդգծեց՝ բնական է, որ նման աճ պետք է արձանագրվեր՝ հաշվի առնելով հատկապես ՌԴ-ից ներհոսքը ՀՀ. «Նշված ցուցանիշը, այո, մակրոմակարդակում որոշակի բարելավում է ցույց տվել, բայց երբ նայում ենք ՀՀ-ի աղքատ բնակչության վրա ազդեցություն թողնել-չթողնելու համատեքստում, ապա պատասխանը միանշանակ է՝ տնտեսական ակտիվությունը աղքատ բնակչության վրա որևէ ազդեցություն չի թողել»: Սարգսյանը նաև հավելեց, որ կառավարությունը շարունակում է ոչինչ չանել՝ նույնիսկ նշյալ հնարավորությունից օգտվելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը
website by Sargssyan