Ձայնագրությունն այնքան ծիծաղելի է, ակնհայտ է, որ մտքերը կտրտված և մոնտաժված են. Նաիրա Զոհրաբյան

Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը, և վերջինս կալանավորվեց երկու ամսով:

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ Չալաբյանը քաղաքական բանտարկյալ է, և դա միանշանակ է.

«Ես՝ որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, դիմել եմ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին: Դա բացարձակ անհիմն կալանավորում է՝ ինչ-որ ակնհայտ մոնտաժված ձայնագրության վրա հիմնված, որտեղ, ի դեպ, խախտվել է նաև մարդկանց հեռախոսազրույց լսելու գաղտնիությունը։

Ձայնագրությունն այնքան ծիծաղելի է, այնքան ակնհայտ է, որ մտքերը կտրտված և մոնտաժված են: Նորից եմ կրկնում` սա ակնհայտ ապօրինի կալանավորում է։ Ես դիմել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բոլոր քաղաքական խմբերին, մոնիթորինգի հանձնաժողովին՝ այդ խայտառակ ապօրինի կալանավորման վերաբերյալ»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Ա․ Չալաբյանը կասկածվում է ընդդիմության հավաքներին և գործողություններին մասնակցելու համար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ:

Մարիամ Նալբանդյան

ПРОФХОЛОД. N1-ը Ռուսաստանում՝ պոլիուրենտային մեկուսիչներով սենդվիչ վահանակների արտադրության ոլորտում «Ավետիք Չալաբյանի համար օրենք են փոխում, որ կարողանան իրեն ինչքան հնարավոր է երկար հետապնդել ու կալանքի տակ պահել»․ Վարազդատ Հարությունյան Ուժեղ կարկտահարություն՝ մոտ 40 րոպե Դիջեյ Էդոն չի թողնում հին մասնագիտությունը. ՔՊ-ական պատգամավորի «կայֆերը» Մանկական երկաթուղիում․ AntiFake.am 23-ամյա տղան Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել. նրա հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել կայծակի հարվածից Ջուր չի լինելու Ամուսնուս թունավորել են. ինչ է ասում Շատունովի կինը Խուճապի չմատնվել. ինչ է սպասվում երևանցիներին հունիսի 27-ից հուլիսի 1-ը Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Հայտնի է Հովհաննես Վարդանյանի մահվան պատճառը Սևանում կբացվեն հանրային լողափեր․ երբ գործին մոտենում են սրտացավ մարդիկ Գաղտնալսման արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը երբեք չի կարող համարվել օրինական ճանապարհով ձեռք բերված աղբյուր Սա Եռաբլուրի մի մասն է միայն... Գործը շինծու է․ Ավետիք Չալաբյանը կմնա անազատության մեջ Չալաբյանին գաղտնալսելիս ևս չի եղել դատարանի թույլատվություն. Արսեն Բաբայան Ասֆալտի մարշալ Սուրիկը Ավետիքը Հայաստանի ու Արցախի համար իրական «գործ» անող մարդկանցից է. Աննա Կոստանյան «Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին». «Փաստ» «Կյանքն առանց սահմանափակումների». Սևանի հանրային լողափերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար
website by Sargssyan