Հայաստանը «դրսում» ընկալվում է որպես ոչ ժողովրդավարական երկիր

Հայաստանյան ներքաղաքական գործընթացները ակտիվ փուլ են թևակոխել։ Մի կողմից` ընդդիմությունը հանրահավաքային պայքար է նախաձեռնել, իսկ մյուս կողմից էլ` հանրության շրջանում աստիճանաբար խորանում է անվստահությունն իշխանությունների  նկատմամբ։  

Եվ այս պարագայում իշխանությունների տեսադաշտում են հայտնվում և թիրախավորվում  այնպիսի գործիչներ, որոնք մեծ հեղինակություն են վայելում և իրենց գործունեության  արդյունքում որոշակի վտանգ կարող են ներկայացնել իշխող ռեժիմի համար։  

Ուստի պատահական չէ, որ յուրահատուկ քաղաքական ճնշումների և ձերբակալություների  շարք է սկսվել։ Եվ այս գործընթացի շրջանակներում օրերս էլ կարված գործով ձերբակալվեց,  ապա և դատարանի որոշմամբ կալանավորվեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր  Ավետիք Չալաբյանը: 

Եվ իրավաբանական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ ու քաղաքական գործիչներ  վստահ են, որ վերջինիս անազատության մեջ պահելը միայն քաղաքական նպատակներ է  հետապնդում։ Ու սա զարմանալի չէ արդեն. բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես են  ժամանակի ընթացքում իշխանությունների կողմից սարքված գործերն մեկը մյուսի հետևից  կարճվում ու չեն հասնում իրենց վերջնակետին։ 

Կոնկրետ այս գործին ևս նույն ճակատագիրն է սպասում։ Ուղղակի մինչ այդ  իշխանությունները փորձելու են հաջողացնել տևական ժամանակ քաղաքական  խմորումներից մեկուսացնել իրենց համար անցանկալի գործչին։ 

Բայց հարցի մյուս կողմն էլ այն է, որ Չալաբյանին ազատությունից զրկելու իշխանության  որոշումը զայրույթ է առաջ բերել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան մի շարք  խոշոր կառույցների ու կազմակերպությունների շրջանում։ 

Եվ արդեն իսկ մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ մի շարք երկրներից տարբեր  կազմակերպություններ արդեն իսկ իրենց անհանգստությունն են հայտնել Չալաբյանի  կալանավորման կապակցությամբ։ Թերևս այս հարցում նշանակություն ունեն նաև վերջինիս  լայն միջազգային կապերը։  

Ստացվում է, որ այս ու նման գործերի օրինակով Հայաստանը դրսում ընկալվում է որպես  բացարձակ ոչ ժողովրդավարական, ավելին՝ բռնապետական երկիր, որտեղ ընդդիմադիր  հայտնի գործիչների նկատմամբ իրավապահների գործիքակազմով քաղաքական ճնշումները  դարձել են օրինաչափություն։

Արտակ Գալյան

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan