«Հրապարակ». Ադրբեջանցիները նոր պայմաններ են առաջադրում

«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսից ահազանգում են, որ շուրջ մեկ ամիս է՝ դադարեցված են Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները։ Հիշեցնենք, որ պատերազմից ամիսներ անց, երբ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածի 21 կիլոմետրն իշխանությունները նվիրեցին ադրբեջանցիներին, Սյունիքի մի քանի գյուղ մնաց գրունտային այս ճանապարհի հույսին։ Գորիս-Կապան մայրուղու Որոտանի հատվածում եւ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանցիները մաքսակետեր դրեցին նախորդ տարվա նոյեմբերին, եւ շուրջ 9 գյուղ հայտնվեց անկլավի կարգավիճակում։ Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհն ամենակարճն է, որով ամիսներ շարունակ այդ գյուղերի հետ կապ է պահպանվում՝ հաց եւ մթերքներ հասցվում։

Անցած ամիսներին այս ճանապարհի վրա շինաշխատանքներ էին ընթանում, որոնք պարբերաբար դադարեցվում էին սողանքների պատճառով: Սակայն ավելի քան մեկ ամիս է՝ առհասարակ որեւէ աշխատանք չի ընթանում: Համայնքների բնակիչները լսել են, որ ադրբեջանական կողմի պահանջով են աշխատանքները դադարեցվել, քանի որ այդ ճանապարհը չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին եւ հետագայում չի կարող, այսպես կոչված, որպես «միջանցք» ծառայել ադրբեջանցիների համար:

Ըստ տեղի բնակչության, այս ավտոճանապարհն է Փաշինյանի ասած Էյվազլին եւ մյուս գյուղերը կապելու Նախիջեւանին: Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ադրբեջանցիներն ուզում են, որ բարեկարգ ու միջազգային ստանդարտներին համապատասխանող ճանապարհով երթեւեկեն:

Տարածքային կառավարման նախարարությունից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչու են դադարեցվել աշխատանքները։ Մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, որին աստված գիտի, թե երբ կպատասխանեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան «Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»
website by Sargssyan