Հայտնի են Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման մրցույթի հաղթողները

Մայիսի 24-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց մրցույթի փակման արարողությունը։ Մրցույթը կազմակերպվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի (RAU), CodeSignal և OneMarketData ընկերությունների, ինչպես նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) կողմից։ Մրցույթին մասնակցեցին շուրջ 100 թիմ։

Փակման արարողության ժամանակ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և հովանավորներ CodeSignal, OneMarketData ընկերությունների և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչները մրցանակներ և դիպլոմներ հանձնեցին հաղթողներին։  Դիպլոմներ ստացան առաջին 27 տեղերն զբաղեցրած թիմերը։ 

Մասնակիցների առաջ դրված խնդիրները վերաբերում էին ոչ միայն դասական ալգորիթմական (ICPC), այլ նաև ծրագրավորման այնպիսի տարբեր հմտությունների տիրապետմանը, ինչպիսիք հանդիպում են IT կազմակերպությունների ամենօրյա աշխատանքում: Խնդիրների լուծման համար հասանելի էին հետևյալ լեզուները` C++, Java, Python 2/3, C#, C, Kotlin, Ruby, PHP։

Հաղթող ճանաչվեց Space (Սամվել Անդրեասյան, Մեսրոպ Անդրեասյան) թիմը։ Եվս երկու թիմ՝ TiMvOrQ (Վահագն Ալթունյան, Արսեն Համբարձումյան) և ReturnofDzec! Dzuk (Ալեքսանդր Աբելյան, Արայի Խալաթյան) ստացան առաջին կարգի դիպլոմ։ Երկրորդ կարգի դիպլոմներ ստացան 13, իսկ երրորդ կարգի՝ 10 թիմ։

 

Հայ հիմնադիրների կողմից ստեղծված CodeSignalստարտափը տրամադրում է տարբեր գործիքներ, որոնք օգնում են տեխնիկական հարցազրույցներ անցկացնել և ավտոմատ կերպով գնահատել աշխատանքի դիմորդների կարողությունները, ինչի շնորհիվ մարդիկ  աշխատանքի են ընդունվում ոչ թե իրենց CV-ի հիման վրա, այլ գիտելիքների և հմտությունների։CodeSignal-ի լուծումներին վստահում են այնպիսի նորարարական տեխնոլոգիական ընկերություններ, ֆինանսական հաստատություններ և խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք են Uber, Netflix, Zoom, Meta, Pinterest, Dropbox և CapitalOne. 2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է TheSiliconReview-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ CodeSignal-ն ամփոփեց նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույնձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացավ series C $50 միլիոն ներդրում։

 
 
 
 
 
 
 
ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ
website by Sargssyan