Ռուսաստանը ցանկացած միջոցով փորձում է հակադարձել սանկցիաներին. Նաիրի Սարգսյան

Լեհաստանի իշխանությունները որոշել են խզել 1993 թվականից Ռուսաստանի Դաշնության հետ գազի մատակարարման մասին միջկառավարական համաձայնագիրը: Այս մասին լեհական ռադիոյի եթերում ասել է Լեհաստանի կառավարության ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների հանձնակատար Պյոտր Նաիմսկին:

Համաձայնագրով, որն ուժի մեջ էր մինչև 2022 թվականի վերջը, Լեհաստանը կարող էր տարեկան մինչև 10 մլն խմ գազ ստանալ Ռուսաստանից։

 
 

Տնտեսագետ Նաիրի Սարգսյանի խոսքով՝ պայմանագրի խզման նպատակը և հարցերի պատասխանը պետք է քաղաքական ենթատեքստում փնտրել.

«Այսկերպ Ռուսաստանը հակադարձում է սանկցիաներին և փորձում ռուսական ռուբլին արժևորել:  Ռուսաստանը ցանկացած միջոցով, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքից ցորենի դուրսբերման շրջափակումով, թունաքիմիկատների մատակարարման դադարեցմամբ ցանկանում է հակադարձել սանկցիաներին։ Ամեն դեպքում, սա որոշակի ճնշում է, որը Լեհաստանում կազդի գնաճի և սոցիալական բունտերի վրա, որը կարող է ազդեցություն թողնել Եվրոպայի և ընդհանրապես Արևմուտքի սանկցիաների վերանայումներին։ Յուրաքանչյուրն իր դերը կխաղա և Ռուսաստանի դիրքն ավելի նպաստավոր կդարձնի»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից տարբեր երկրներին գազի մատակարարման շղթայական դադարեցումների պարագայում տնտեսական հեևանքներին՝ Հայաստանում և աշխարհում, Սարգսյանը նշեց.

«Եվրոպական տարբեր երկրներին գազի մատակարարման դադարեցումը առայժմ Հայաստանի վրա կարճաժամկետում ազդեցություն չի թողնի, երկարաժամկետում՝ կախված կլինի աշխարհաքաղաքական ավելի բարենպաստ դիրք զբաղեցնելուց։ Մատակարարման ամբողջական դադրեցումը կհանգեցնի շատ լուրջ գնաճի և այդ երկրների դրամի արժեզրկմանը, իսկ Ռուսաստանի ռուբլու արժևորմանը, և բնականաբար Ռուսաստանն էլ անմասն չի մնա դրա բացասական հետևանքներից ՝ պատկերացրեք ինչ ծավալի եկամուտներից է հրաժարվում։ Իսկ Եվրոպայում, կարծում եմ, գնաճը կհանգեցնի շատ լուրջ սոցիալական բունտերի և Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների վերանայման»։

Մարիամ Նալբանդյան

Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան
website by Sargssyan