Բռնապետություն հաստատելու երդվյալ վճռականությամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին վերաքննիչ դատարանը մերժեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու հետ կապված։ Ասել, թե որոշումն անակնկալ էր, կամ այլ բան կարելի էր սպասել դատարանից, առնվազն միամտություն է: Ինչո՞ւ: Նախ՝ ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, գործը մակագրվել էր ձեռքով՝ չնայած որ էլեկտրոնային համակարգն արդեն «վերադարձել» էր։

Երկրորդ՝ երկար պետք չէր մտածել հասկանալու համար, թե կոնկրետ ում էր մակագրվելու գործը: Իհարկե, Արմեն Դանիել յանին՝ մի դատավորի, որը 2018 թվականից սկսած բացառապես զբաղված է Նիկոլ Փաշինյանի ցանկությունները կյանքի կոչելով։ Եվ պատահական չէ, որ հատկապես նրան է մակագրվում քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի վերաքննության մեծ մասը, ու նա միշտ «պարտաճանաչ» կերպով արդարացնում է օրվա իշխանությունների ակնկալիքները՝ դառնալով Նիկոլ Փաշինյանի «սրտի դատավորներից» մեկը։ Բնականաբար, Չալաբյանի դեպքում էլ բացառություն չէր լինելու, և նախօրեի որոշումը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ գործ ունենք բացառապես քաղաքական ենթատեքստ ունեցող գործի հետ։

Բայց սա ո՛չ առաջին դեպքն է, ու, եթե այս իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, ո՛չ էլ, ցավոք, վերջինն է լինելու, ու քաղաքական հետապնդումներն ու քաղբանտարկյալների թիվը գնալով ավելանալու են։ Այնպես չէ, որ 2018-ից առաջ դատարաններն ամբողջությամբ անաչառ էին: Քավ լիցի, նման տեսակետ ունենալու համար առնվազն պետք է կույր լինել: Սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո այսպիսի գործելակերպն արդեն օրինաչափություն է դարձել։ Ավելին, շատ անգամ կարելի է նույնիսկ վստահաբար նախօրոք ասել, թե քաղաքական հետապնդումներ ընթադրող գործերն ինչ ընթացք կարող են ստանալ։ Այն, որ Փաշինյանին անկախ դատարաններ պետք չեն, որ նրա նպատակը բացառապես հնազանդ, իր անձնական քմահաճույքները բավարարող դատական համակարգ ունենալն է, նորություն չէ: Դա ապացուցվում է ամենօրյա ռեժիմով:

Նախ՝ չմոռանանք, թե ինչպես էր Փաշինյանը ժամանակին մատ թափ տալիս դատավորների վրա՝ հայտարարելով, թե Հայաստանում կա՞ մի դատավոր, որը կարող է իր ասածը չանել։ Իսկ երբ դատավորները կողմնակալ դիրքորոշում չէին որդեգրում և շարժվում էին օրենքի պահանջներին համապատասխան, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ կամ հրահանգով, ապա միանգամից դառնում էին իշխանությունների աչքի փուշը։ Նրանց նկատմամբ անմիջապես «իրավական» հետապնդումներ էին սկսվում, գործեր էին կարվում, վարույթներ էին նախաձեռնում։ Օրինակները բոլորիս աչքի առաջ են։ Դե, չխոսենք այն խայտառակության մասին, երբ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կոչ է անում շրջափակել դատարանների մուտքերը և ճնշում գործադրել դատավորների նկատմամբ, որպեսզի նրանք կատարեն իր հրահանգները: Մի խոսքով, Փաշինյանը աստիճանաբար փորձում է հասնել իր «բյուրեղյա երազանքներից» ևս մեկին՝ ավիրել նաև դատական իշխանությունը, այն դարձնել գործադիր իշխանությունից, իսկ ավելի ստույգ՝ մեկ անձից կախյալ մի մարմին։

Դա նշանակում է, որ նրանք ավելի մեծ թափով են շարունակելու իրենց սկսած հակաժողովրդավարական, հակաօրինական քայլերը՝ քաղհալածանքների ու բռնաճնշումների միջոցով կատարյալ բռնապետություն հաստատելու երդվյալ վճռականությամբ։ Ընդ որում, այնպիսի բռնապետության, որ շատ ավտորիտար երկրներ ուղղակի «նախանձեին»։ Դա են հաստատում նաև վերջին մեկ ամսում կատարվող իրադարձությունները, երբ ականատես ենք լինում խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման, աննախադեպ քանակով բերման ենթարկելու, ձերբակալելու, կալանքի և, ընդհանրապես, ընդդիմադիրների հանդեպ քաղաքական հետապնդումների համատարած արշավի։ Փաշինյանի պարագայում ամեն ինչ պարզ է, մարդը գնում է իր երազանքների ճանապարհով:

Սակայն առնվազն տարօրինակ է միջազգային հանրության և մասնավորապես իրեն ժողովրդավարության փարոս համարող Արևմուտքի լռությունը այս ամենի հետ կապված։ Թեպետ, գուցե ոչ էլ տարօրինակ է. հավանական է, որ երկակի ստանդարտների կիրառման մեջ մասնագիտացած հավաքական Արևմուտքին ձեռնտու են այս իշխանություններն ու նրանց բռնապետական հակումները, քանի որ Փաշինյանը խոնարհ կերպով կատարում է իրենց պահանջները՝ թեկուզ Հայաստանի դիրքերի թուլացման հաշվին, իսկ ազգային ուժերի՝ իշխանության գալը կարող է խափանել նրանց ծրագրերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan