Նոր պատերազմը մոտ է, դրա մասին արդեն նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է ակնարկում. Վահե Գասպարյան

Նոր պատերազմը մոտ է, դրա մասին արդեն նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է ակնարկում, այս մասին Ղարաբաղյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանի հիշատակի օրվա միջոցառման ժամանակ ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։

«Ես միշտ ինքս ինձ հարց եմ տվել՝ ո՞րն է մեր այսքան սխալների ու կորուստների գլխավոր պատճառը։ Իմ հարցին պատասխանեց ուկրաինացի հայտնի բլոգերը, ով ասաց՝ ես ցանկանում եմ, որ հայ ժողովուրդը ձևավորի քաղաքական էլիտա։ Ես դրանից հետո հասկացա, որ մեր խնդիրը հենց դա է, մենք կամ չենք ունեցել քաղաքական էլիտա, կամ կարճ ժամանակներում ունեցել ենք, բայց չենք գնահատել, տեղ չենք տվել այդ մարդկանց։ Երբ մենք ունեցել ենք նման էլիտա, ունեցել ենք ձեռքբերումներ։ Իգորը հենց այդ քաղաքական էլիտայի վառ ներկայացուցիչներից մեկն էր։ Այն չակերտավոր էլիտան, որն ստանձնեց երկրի ղեկը ԽՍՀՄ փլուզումից հետո, էլիտա չէր, նրանք դրածոներ էին, գործակալներ էին, որոնք կատարում էին պատվեր։ Այն, այսպես կոչված, էլիտան, ով հիմա խոսում է Արցախի մասին և քարոզում խաղաղություն, իրականում մոտեցնում է պատերազմը, որովհետև պատերազմից վախենալով ու քարոզելով խաղաղություն՝ դու իրականում մոտեցնում ես միայն պատերազմը։

Ժողովրդին դիմադրելու կամքից ու վճռականությունից են զրկում, նույնիսկ, եթե գեղեցիկ բառերով են դա փաթեթավորում, որ եթե նոր պատերազմ լինի, դա աղետալի կլինի, դրա համար ուզենք, թե չէ, պետք է սա զիջենք, նա զիջենք։ Ասում են՝ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի՝ իրավունքներից ելնելով, նման զառանցանքներ։ Նայում ես այդ թրաշամանուկներին, ովքեր 1988-ին երեխաներ էին, ուզում ես հարցնել՝ դուք գիտե՞ք Արցախն ինչ է, Արցախյան շարժումն ինչ կարգախոսով է սկսվել։ Նրանց համար Արցախը միջոց է, գործիք է, բիզնես դնելու վայր է, ամեն ինչ, բացի հայրենիքից։ Եվ զարամանալ պետք չէ»,- ասաց նա։

Վահե Գասպարյանի խոսքով՝ լինելու է նոր պատերազմ, դրա մասին արդեն նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է ակնարկել։ Եվ որպեսզի մենք կամ խուսափենք այդ վերահաս վտանգից, կամ գոնե այս անգամ հաղթող դուրս գանք, ըստ Վահե Գասպարյանի, պետք է ձևավորել ազգային իշխանություն, ազգային էլիտա։ Եվ դա պետք է անել մինչև այս տարվա վերջ, հակառակ դեպքում կարող է ուշ լինել։ «Եթե մայիսի 21-ին մենք Արամ Մանուկյանին խոստացանք, որ ՀՀ Առաջին հանրապետությունը կվերադարձնենք իրեն, հիմա Իգորին ուզում ենք խոստանալ, որ Արցախը կվերադարձնենք իրեն։ Եվ Արցախը, և Հայաստանն այսօր, ցավոք սրտի, հայ ժողվորդի ձեռքին չեն, այն մարդկանց ձեռքին են, ովքեր պարբերաբար այցելում են Երևան հենց այս օրերին։ Զարգացումներն ի օգուտ մեզ են, բայց պասիվ դիտորդի դերում չպետք է լինեն, այդ դեպքում զարգացումները մեր կողքով կանցնեն, կգնան»,- հավելեց նա։

ПРОФХОЛОД. N1-ը Ռուսաստանում՝ պոլիուրենտային մեկուսիչներով սենդվիչ վահանակների արտադրության ոլորտում «Ավետիք Չալաբյանի համար օրենք են փոխում, որ կարողանան իրեն ինչքան հնարավոր է երկար հետապնդել ու կալանքի տակ պահել»․ Վարազդատ Հարությունյան Ուժեղ կարկտահարություն՝ մոտ 40 րոպե Դիջեյ Էդոն չի թողնում հին մասնագիտությունը. ՔՊ-ական պատգամավորի «կայֆերը» Մանկական երկաթուղիում․ AntiFake.am 23-ամյա տղան Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել. նրա հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել կայծակի հարվածից Ջուր չի լինելու Ամուսնուս թունավորել են. ինչ է ասում Շատունովի կինը Խուճապի չմատնվել. ինչ է սպասվում երևանցիներին հունիսի 27-ից հուլիսի 1-ը Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Հայտնի է Հովհաննես Վարդանյանի մահվան պատճառը Սևանում կբացվեն հանրային լողափեր․ երբ գործին մոտենում են սրտացավ մարդիկ Գաղտնալսման արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը երբեք չի կարող համարվել օրինական ճանապարհով ձեռք բերված աղբյուր Սա Եռաբլուրի մի մասն է միայն... Գործը շինծու է․ Ավետիք Չալաբյանը կմնա անազատության մեջ Չալաբյանին գաղտնալսելիս ևս չի եղել դատարանի թույլատվություն. Արսեն Բաբայան Ասֆալտի մարշալ Սուրիկը Ավետիքը Հայաստանի ու Արցախի համար իրական «գործ» անող մարդկանցից է. Աննա Կոստանյան «Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին». «Փաստ» «Կյանքն առանց սահմանափակումների». Սևանի հանրային լողափերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար
website by Sargssyan