Հայ գործարարների փակ ակումբն ակտիվացել է. լուրջ ներդրումներ են սպասվում

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում գործում է Club Capital-ը՝ գործարարների (կապիտալիստների) փակ ակումբը, որին միանալով` խոշոր և միջին բիզնեսի սեփականատերերն ավելացնում են իրենց կապիտալը, ակտիվները և հնարավորությունները։

«Փաստ» թերթի տեղեկություններով, ակումբին արդեն իսկ միացել են բավական թվով հաջողակ գործարարներ: Հայաստանյան յուրաքանչյուր բիզնեսի զարգացում կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար՝ հաշվի առնելով առկա ծանր սոցիալ-տնտեսական վիճակը: Ամենավերջին հաջողությունները, որ արձանագրել են այս ակումբի անդամները, բավականին տպավորիչ են:

Մասնավորաբար, ակումբի անդամ է Priject Inter-Invest ընկերության համահիմնադիր Դավիթ Հարությունյանը, որը պայմանագիր է կնքել ֆրանսիական հանրահայտ ACCOR հյուրանոցային ցանցի հետ: Ըստ այդմ, Ծաղկաձորում գտնվող Golden Palace հյուրանոցը այսուհետ կաշխատի նշյալ ցանցի հետ ֆրանշիզայով։ Մեր տեղեկություններով, ըստ այդ համագործակցության, նաև նախատեսվում է կառուցել հյուրանոց Սևանում և բացել շուրջ 1000 նոր աշխատատեղ։

«Արտլանչի» սեփականատեր Բակուր Մելքոնյանը հիմնել է նոր ֆորմատով բալանսավորված սննդի կետ՝ Eatn'act, որի հանդիսավոր բացումը նախատեսված է շատ շուտով: Ի դեպ, ըստ տեղեկությունների, Բակուր Մելքոնյանը նպատակ ունի այս բրենդը արտահանել և դարձնել միջազգային սննդի ցանց։ Կարեն Հարությունյանը պաշտոնապես բացել է Չինաստանի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Dongfeng -ի ավտոսրահը Հայաստանում:

Ավտոսրահում ցուցադրված են երեք մոդելի մեքենաներ, որոնցից մեկը էլեկտրական է: Հետագայում սրահը կհամալրվի նոր մոդելի մեքենաներով, որոնց գերակշիռ մասը կլինի էլեկտրական: Արման Հարությունյանը, որը Cole Haan և Levi's աշխարհահռչակ բրենդները ներկայացնող Free Style ընկերության հիմնադիրն է, օրեր առաջ բացել է Cole Haan խանութ սրահի նոր մասնաճյուղ Վրաստանում՝ Թբիլիսի մոլում: Ապագայում կա նպատակ ևս մեկ խանութ-սրահ բացել Թբիլիսիում և Բաթումում։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը
website by Sargssyan