Առանց ռազմականացման Հայաստանը դատապարտված է․ Ավետիք Չալաբյանի դեղատոմսը

Իրականությունն այն է, որ առանց ռազմականացման Հայաստանը դատապարտված է։ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է արձանագրել ազատազրկման վայրից գրած իր նոր հոդվածում։ Միաժամանակ, Չալաբյանն ընդգծում է, թե ռազմականացումն ինքնին նախորդ իշխանությունների կողմից կիրառված մոդելով ևս կայուն լուծում չէ, և բերում է ռեսուրսների վատնման՝ առանց ցանկալի անվտանգային արդյունքի։
 
Չալաբյանի կարծիքով, Հայաստանի ռազմականացումը խորը մտածված, համակարգային մոդելի կարիք ունի, և այն չի նշանակում պարզապես մեծ բանակ, այլ վերաբերում է պետության կազմակերպման բոլոր ասպեկտներին։
 
«Ռազմականացված երկրում առաջնային նշանակություն ունի ռազմական արդյունաբերությունը, այն պետք է կարողանա ստեղծել բարդ մակարդակի համակարգեր և կարողանա դրանք իրապես կիրառել ռազմադաշտում։ Այն ոչ միայն պետք է բավարարի սեփական բանակի պահանջները, այլև դառնա մրցունակ գլոբալ մասշտաբով և արտահանման եկամուտներ ապահովի երկրին (համեմատության համար՝ 2021թ. Իսրայելի ռազմարդյունաբերության արտահանումը գերազանցել է Հայաստանի տնտեսության ամբողջ համախառն արդյունքին)»,- նշել է Ավետիք Չալաբյանը։
 
Ի տարբերություն գործող իշխանությունների և նրանց ընդդիմության, հասարակական-քաղաքական գործիչը հստակ չափորոշիչներ է սահմանում, դեղատոմսեր նշում, թե՛ բանակի վերափոխման, թե՛ ռազմականացման այլ ասպեկտների վերաբերյալ։ Մասնավորապես, ընդգծում է, թե ապագա Հայկական բանակը պարտադիր չէ, որ լինի մեծաքանակ, բայց այն պետք է լինի գերտեխնոլոգիական։
 
«Հայաստանի Հանրապետության բանակի թվակազմը կարող է լինել 50 000 ծառայողի սահմաններում, ևս 10-12000 զինծառայողներ պետք են լինելու Արցախում (հիմնականում տեղաբնակների կազմից), սակայն այդ բանակը պետք է ունենա այսօրվանից էապես տարբեր կառուցվածք։ Այսօրվա բանակի թվակազմի 2/3-ը հետևակն է, ընդ որում՝ հիմնականում մարտական պահպանություն իրականացնող։ Ապագա բանակում մարտական պահպանության խնդիրները պետք է համատարած ավտոմատացվեն, նրանում ներգրավված անձնակազմը՝ նվազեցվի»,- նշել է նա։
 
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրը նաև ֆինանսավորման աղբյուրներն է նշում, թե որտեղից Հայաստանը կարող է միջոցներ հայթայթել ռազմականացումը կյանքի կոչելու համար, նշում, որ իրական արդյունքի հասնելու համար հարկավոր է ռազմական ծախսերի կայուն ավելացում, ենթադրաբար հեռանկարում համախառն արդյունքի մինչև 7%-ի չափով, որը գերազանցում է այսօրվա մակարդակը կրկնակի։ Խնդիրը, սակայն, բոլորովին այլ վայրում է, Հայաստանը չի կարող ռազմականացման այսպիսի ծրագիր ունենալ և իրականացնել գործող վարչախմբի պայմաններում, որն իր սնամեջ խաղաղության օրակարգով հանրությանը համոզում է, թե անհնար է ուժեղ և պաշտպանված լինել հզոր թշնամիներով այս տարածաշրջանում։ Առաջին և կարևոր խնդիրը Հայաստանը գործող քաղաքական համակարգից ազատելն է, երկիրը իրական զարգացման ռելսերի վրա դնելը, հստակ տեսլական ունենալը, իսկ այդպիսի տեսլական ունեցող մարդիկ այսօր Հայաստանում կա՛մ կալանքի տակ են, կա՛մ հետապնդվում են փաշինյանական վարչախմբի կողմից։
 
Կարեն Սարիբեկյան
Քաղաքացու սոցիալական անվտանգությունը՝ հարվածի ներքո Արցախում սկսվում է արևածագը․ 12 ընտանիք արևից անվճար տաք ջուր կստանա Ինչու՞ են Ավետիք Չալաբյանի նման անձինք հայտնվում հարվածի տակ. փորձում են հենց հիմքում խնդիրները լուծել Հայկական բանակի ռազմաավիացիոն ուժերը երեսուն տարեկան են Ինչո՞ւ են Ավետիք Չալաբյանի նման անձինք հայտնվում հարվածի տակ. փորձում են հենց հիմքում խնդիրները լուծել Վճռաբեկի դատավորի թեկնածուն հրաժարվեց մեկնաբանել Ջհանգիրյանի սկանդալային ձայնագրությունը Օրը երկու հերոսներինն էր՝ 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Ջավախյանինը և 9-ամյա Առաքել Պետրոսյանինը Նաիրի Սարգսյանի ու Բաբկեն Թունյանի բանավեճը անկանխիկ գործարքների մասով Ավետիք Չալաբյանին հետապնդում են Հայաստանում և Արցախում իրական գործ անելու համար Արտահանման 80 տոկոսը` ԵԱՏՄ երկրներ. AquaYan ջրերի գործարանը նվաճում է շուկան Լարսի ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար. գետը դուրս է եկել ափերից ու վնասել ճանապարհը Հնարավոր է` Ջհանգիրյանն այս պահին վիրահատվում է, դրա համար ԱԺ չի եկել Հայաստանի նոր Ազգային պակտը. Ավետիք Չալաբյան ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին՝ Հիսուսի կերպարը ծաղրելու համար Արտակարգ իրավիճակ Վերին Լարսում Ինչո՞ւ Զաբել. Սիրուշոն մեկնաբանել է դստեր անվան ընտրությունը Հայաստանում երկրաշարժ գրանցվեց Սյունիքի միջպետական այլընտրանքային, նոր կառուցված ճանապարհը Ավետիք Չալաբյանին հետապնդում են Հայաստանում և Արցախում իրական գործ անելու համար Կայծակի հարվածը Արագածի լանջերին
website by Sargssyan