Մեզ համար վաղուց է ճշմարտություն, որ այսօր լեգիտիմ որևէ կառույց չի գործում Հայաստանում. Վահե Հակոբյան

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից ոչ մեկը: Ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրերի, քրեական գործերին միջամտությունների և կոնկրետ պահանջների չկատարման դեպքում սպառնալիքների փաստեր։

Ձայնագրության հրապարակումից հետո «Հայաստան» դաշինքը հայտարարություն տարածեց, որում ասվում է, որ «այդ հանգամանքները պետք է քննության առարկա դառնան այն իրավապահ մարմինների կողմից, որոնց, փաստացի, ըստ հրապարակված ձայնագրության, պարտադիր կատարման ցուցումներ է կարողանում տալ Բարձրագույն դատական խորհրդի հայտնի անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը»։ 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի խոսքով՝ ձայնագրությունն ապացուցում է, որ այսօր լեգիտիմ, իրավական որևէ կառույց չի գործում Հայաստանում.

«Եթե տեսել եք հայտարարությունը, այնտեղ մենք բոլոր կետերով անդրադարձել ենք ձայնագրության բոլոր կետերին։ Ձայնագրության մեջ Ջհանգիրյան Գագոն ասում է՝ նայեք չընկնեք ՍԴ-ի օրը։ Սպառնում է Վարդազարյանին, որ ինքը պետք է հրաժարվի պաշտոնից, և այդ կոնտենտի մեջ ասում է՝ նայի չընկնեք ՍԴ-ի օրը։ Դուք հիշում եք, չէ՞, ինչ վիճակի մեջ էին գցել այն ժամանակ թե՛ ՍԴ-ի նախագահին, թե՛ առհասարակ կառույցը։ Բայց վերջիվերջո սահմանադրությունն է, չէ՞, մեր պետականության հիմքը։ Այսինքն այստեղից է բխում մեր տարածած հայտարարության տրամաբանությունը, այստեղ ամեն ինչ դրվում է կասկածի տակ: Չնայած՝ մենք չենք կասկածում, մեզ համար վաղուց է ճշմարտություն, որ այսօր լեգիտիմ իրավական որևէ կառույց չի գործում Հայաստանում»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Մարիամ Նալբանդյան

ПРОФХОЛОД. N1-ը Ռուսաստանում՝ պոլիուրենտային մեկուսիչներով սենդվիչ վահանակների արտադրության ոլորտում «Ավետիք Չալաբյանի համար օրենք են փոխում, որ կարողանան իրեն ինչքան հնարավոր է երկար հետապնդել ու կալանքի տակ պահել»․ Վարազդատ Հարությունյան Ուժեղ կարկտահարություն՝ մոտ 40 րոպե Դիջեյ Էդոն չի թողնում հին մասնագիտությունը. ՔՊ-ական պատգամավորի «կայֆերը» Մանկական երկաթուղիում․ AntiFake.am 23-ամյա տղան Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել. նրա հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել կայծակի հարվածից Ջուր չի լինելու Ամուսնուս թունավորել են. ինչ է ասում Շատունովի կինը Խուճապի չմատնվել. ինչ է սպասվում երևանցիներին հունիսի 27-ից հուլիսի 1-ը Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Հայտնի է Հովհաննես Վարդանյանի մահվան պատճառը Սևանում կբացվեն հանրային լողափեր․ երբ գործին մոտենում են սրտացավ մարդիկ Գաղտնալսման արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը երբեք չի կարող համարվել օրինական ճանապարհով ձեռք բերված աղբյուր Սա Եռաբլուրի մի մասն է միայն... Գործը շինծու է․ Ավետիք Չալաբյանը կմնա անազատության մեջ Չալաբյանին գաղտնալսելիս ևս չի եղել դատարանի թույլատվություն. Արսեն Բաբայան Ասֆալտի մարշալ Սուրիկը Ավետիքը Հայաստանի ու Արցախի համար իրական «գործ» անող մարդկանցից է. Աննա Կոստանյան «Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին». «Փաստ» «Կյանքն առանց սահմանափակումների». Սևանի հանրային լողափերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար
website by Sargssyan