«Գոլդեն փելեսը» գնած գործարար Նարեկ Նալբանդյանը բացելու է Անդրկովկասի ամենամեծ համակցված կերերի գործարանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն գրեթե պատրաստ է Եղվարդի համակցված կերերի գերժամանակակից գործարանը, որն, ըստ էության, լինելու է Անդրկովկասում ամենամեծն ու ամենահզորը: Տարածաշրջանում նմանը չունեցող արտադրական հսկայի բացումը նախատեսված է շուրջ մեկ-մեկուկես ամսից։

«Եղվարդի համակցված կերերի գործարանը» հնարավորություն ունի արտադրելու գյուղատնտեսական տարբեր թռչունների և կենդանիների համար նախատեսված բարձրորակ համակցված կերեր:

«Փաստի» հետ զրույցում կոմբինատի տնօրեն Արկադի Դավթյանը հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ այս պահին էլ շարունակվում են ընթացիկ աշխատանքները, մասնավորաբար, ընթանում է ասֆալտապատման, բարեկարգման աշխատանքների վերջին փուլը: Տնօրենի հավաստմամբ, պլանավորել են ամենաշատը 10-12 օր հետո ասֆալտապատումն ավարտել, այսինքն` գործարանն արտաքնապես համարյա ամբողջությամբ պատրաստ է լինելու:

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, նման խոշորածավալ նախագիծը իրականացվել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունների խմբի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի ներդրումների շնորհիվ, որն, ի դեպ, նաև Ծաղկաձորի «Գոլդեն փելես» (Golden Palace) հյուրանոցի գնորդն է

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ПРОФХОЛОД. N1-ը Ռուսաստանում՝ պոլիուրենտային մեկուսիչներով սենդվիչ վահանակների արտադրության ոլորտում «Ավետիք Չալաբյանի համար օրենք են փոխում, որ կարողանան իրեն ինչքան հնարավոր է երկար հետապնդել ու կալանքի տակ պահել»․ Վարազդատ Հարությունյան Ուժեղ կարկտահարություն՝ մոտ 40 րոպե Դիջեյ Էդոն չի թողնում հին մասնագիտությունը. ՔՊ-ական պատգամավորի «կայֆերը» Մանկական երկաթուղիում․ AntiFake.am 23-ամյա տղան Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել. նրա հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել կայծակի հարվածից Ջուր չի լինելու Ամուսնուս թունավորել են. ինչ է ասում Շատունովի կինը Խուճապի չմատնվել. ինչ է սպասվում երևանցիներին հունիսի 27-ից հուլիսի 1-ը Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Հայտնի է Հովհաննես Վարդանյանի մահվան պատճառը Սևանում կբացվեն հանրային լողափեր․ երբ գործին մոտենում են սրտացավ մարդիկ Գաղտնալսման արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը երբեք չի կարող համարվել օրինական ճանապարհով ձեռք բերված աղբյուր Սա Եռաբլուրի մի մասն է միայն... Գործը շինծու է․ Ավետիք Չալաբյանը կմնա անազատության մեջ Չալաբյանին գաղտնալսելիս ևս չի եղել դատարանի թույլատվություն. Արսեն Բաբայան Ասֆալտի մարշալ Սուրիկը Ավետիքը Հայաստանի ու Արցախի համար իրական «գործ» անող մարդկանցից է. Աննա Կոստանյան «Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին». «Փաստ» «Կյանքն առանց սահմանափակումների». Սևանի հանրային լողափերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար
website by Sargssyan