Գաղտնալսման արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը երբեք չի կարող համարվել օրինական ճանապարհով ձեռք բերված աղբյուր

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքում այն հոդվածը, որով քրեական հետապնդման է ենթարկվում Ավետիք Չալաբյանը, որպես այդպիսին հանցագործություն նախատեսված չէ: Հուլիսի 1-ի դրությամբ Ա. Չալաբյանը պետք է, ըստ էության,  կալանքից ազատ արձակվի, որովհետև նրա արարքն այլևս չի կարող համարվել քրեորեն հետապնդելի արարք։ 

Մինչ մեկուկես ամիս կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործչի փաստաբանները հայտարարում են, թե իրենց պաշտպանյալին վերագրվող արարքը նոր քրեական օրենսգրքում չկա, հետևաբար մեղադրանքը պետք է հանվի, Արդարադատության նախարարությունը շտապում է հերքել՝ նշելով, թե իբր քրեական նոր օրենսգրքում լրացումներ են կատարվել, և Չալաբյանին վերագրվող արարքը հուլիսի 1-ից հետո էլ շարունակելու է հանցագործություն համարվել։

Հասարակական գործիչ, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի խոսքով՝ գաղտնալսումն օրենքով արգելված է, և դրա արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը երբեք չի կարող համարվել օրինական ճանապարհով ձեռք բերված աղբյուր՝ հանցագործությունը բացահայտելու համար.

«Ես Արդարադատության նախարարությունը հայտարարության վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, տեղյակ եմ միայն Չալաբյանի փաստաբանական խմբի հայտարարությանը, ովքեր վստահաբար պնդում են, որ ամենաուշը հուլիսի 1-ին Ավետիք Չալաբյանը կլինի ազատության մեջ:

Էլ չեմ խոսում այն մասին, որ Գագիկ Ջհանգիրյանն էլ իր հայտարարությամբ կասկածի տակ է դնում Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման օրինականությունը»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Մարիամ Նալբանդյան

Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ
website by Sargssyan