«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին պաշտոնազրկելուց հետո ընդդիմադիրները, բացառությամբ Թագուհի Թովմասյանի, միասնաբար հրաժարվեցին ԱԺ պաշտոններից՝ ԱԺ հանձնաժողովների փոխնախագահի, իսկ Արմեն Գեւորգյանը՝ նախագահի պաշտոնից։ Սա քաղաքական քայլ էր, ինչը չանելը կնշանակեր դառնալ իշխանական կցորդ։ Թագուհի Թովմասյանը, ի տարբերություն մյուս ընդդիմադիրների, հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նախ փորձեց ներկայացնել, թե ինքը կողմնակից է մանդատները դնելուն, ապա մեղադրեց, թե ինչու իր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատը դնելուց հետո չհրաժարվեցիք մանդատներից, եւ հայտարարեց, թե չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից։

Թվում էր, թե մանդատը դնելու կոչն առաջին հերթին պետք է ուղղված լիներ սեփական անձին, քանի որ Վանեցյանի առաջարկով ու միջոցով հենց ինքն է հայտնվել ԱԺ-ում։ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում Թովմասյանն ու Իշխան Զաքարյանը հայտնվել են Վանեցյանի քվոտայով, մյուսները ՀՀԿ-ի թեկնածուներն են, եւ ինքը պետք է օրինակ ծառայեր մյուս գործընկերներին, մանավանդ որ ամիսներ առաջ հենց ինքն էր առաջարկում մանդատներից հրաժարվել։

Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ իբրեւ թե այդ պաշտոնը պահում է՝ երկրում առկա մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունից ելնելով։ Մեկ անգամ ՔՊ-ից հեռացած, այժմ ընդդիմությունից տարանջատվող Թագուհու պահվածքը միանշանակ չի ընդունվել ոչ միայն «Հայաստան» դաշինքում, այլեւս սեփական խմբակցությունում, որի քարտուղար Հայկ Մամիջանյանը եւս միացել է որոշմանը եւ հրաժարվել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։

Հիշեցնենք, որ Թովմասյանի գլխավորած մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, Դոնթի բանաձեւի համաձայն, անցնում էր ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը՝ «Հայաստան» դաշինքին, ՊՈՒ-ն չուներ հանձնաժողով նախագահելու բավարար մանդատ, սակայն գործընկերային համերաշխության սկզբունքով «հայաստանցիները» մեկ հանձնաժողովի նախագահի պաշտոն ժամանակին զիջեցին ՊՈՒ-ին։

Ենթադրվում էր, որ խորհրդարանական ընդդիմությունը միասնական է, եւ անհատները պետք է ենթարկվեն քաղաքական որոշմանը՝ չխախտելով ընդդիմության միասնականությունը։ Հակառակ դեպքում պառակտված ընդդիմությունը նվեր է ցանկացած իշխանության, էլ չենք խոսում, որ հենց իշխանությունն է իր կողմը փորձում գրավել որոշ ընդդիմադիրների՝ պառակտելով եւ թուլացնելով ընդդիմությանը։

Եվ եթե «Պատիվ ունեմ» դաշինքն ու նրա ղեկավարները՝ Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանը, իրոք որոշել են իշխանափոխություն իրականացնել, ապա պետք է միջոցներ ձեռնարկեն Թագուհի Թովմասյանի ձեռքից հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերցնելու համար։

Ի դեպ, դրա համար բավարար լծակներ կան։ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ միայն խմբակցության անդամ պատգամավորը կարող է ղեկավարել ԱԺ մշտական հանձնաժողովը։ Եթե ՊՈՒ-ն Թագուհի Թովմասյանին հեռացնի խմբակցությունից, ապա ԱԺ կանոնակարգ-օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նա կզրկվի նաեւ նախագահի պաշտոնից։

Մեր տեղեկություններով, ուրբաթ օրվանից խորհրդարանական ընդդիմադիր երկու ճամբարներում սկսել են քննարկել այս հարցը։ «Հայաստան» դաշինքում կարծում են, որ Թագուհու հարցը լակմուսի թուղթ է երկու թիմերի փոխհարաբերություններում, որը ցույց է տալու, թե որքան միասնական են ընդդիմադիրները, որքան ազնիվ են իշխանությունների դեմ իրենց պայքարում։ ՀՀԿ-ում էլ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ այս հարցը քննարկման ենթակա չէ․ պետք է Թագուհի Թովմասյանին առաջարկել՝ հրաժարվել պաշտոնից, եւ կանգնեցնել երկընտրանքի առջեւ՝ կա՛մ ինքնակամ հրաժարվի եւ հայտարարի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, կա՛մ խմբակցությունը պետք է որոշում կայացնի՝ նրան հեռացնելով խմբակցությունից եւ զրկելով պաշտոնից։

ՊՈՒ քարտուղար Հայկ Մամիջանյանի հետ զրուցել չհաջողվեց։ Խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին հարցրինք, թե ինչ որոշում ունեն Թովմասյանի հարցում։ «Նման հարցերով դիմեք քարտուղարին»,- ասաց նա։ Սակայն նշեց, որ, իր կարծիքով, պետք է, միանշանակ, Թովմասյանը պաշտոնից հրաժարվի։

ՀԳ․ Անցած շաբաթ ԱՄՆ դեսպանատանը հյուրընկալված քաղաքական գործիչների, մասնավորապես, ընդդիմադիրների աչքից չէր վրիպել, որ Թագուհի Թովմասյանը ողջ միջոցառման ընթացում եղել է ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողքին։ Ի դեպ, Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու քայլն էլ էր ժամանակին վերագրվում Սուքիասյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բերձորից եւ հարակից գյուղերից բնակչության տարհանումը շարունակվում է Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալիևին անկեղծության համար․ Արցախի ԱԳ նախարար ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում». խոշտանգման ու կյանքից զրկման ռեկորդային չորս տարին Ռեպրեսիվ մեքենան պարբերաբար ճաքեր է տալիս․ Ավետիք Չալաբյանի ուղերձը Եղանակը Հայաստանում Երևանում որդին սպանել է մորը․ ոստիկանության բացահայտումը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում է Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց «Թուրքիան քայլերը կախ է գցում՝ սպասելով ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ առաջընթացի» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում 17-ամյա որդին սպանել է մորը Ուղեգիր Մալդիվներ, iPhone 14-ի և ավանդի սերտիֆիկատներ՝ Կոնվերս Բանկի հերթական ակցիայի շրջանակում Հայտնի է, թե որ դերասանուհու որդին էր օրերս մահացած զինծառայողը Կրետե կղզում ստեղծել են աշխարհում առաջին պերովսկիտից արևային ֆերման 17–ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքով Ռեպրեսիվ մեքենան պարբերաբար ճաքեր է տալիս․ Ավետիք Չալաբյանի ուղերձը «Ապրում ենք տոտալ դիկտատուրայի պայմաններում». ինչո՞ւ է Ն. Փաշինյանը կոնկրետ անձերի վրա սևեռվում, որոնց մեջ է նաև Ավետիք Չալաբյանը Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում 1 տարի անց Բարձրավանի այլընտրանքային ճանապարհին միայն հողային աշխատանքներ են կատարվել Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում
website by Sargssyan