«Ժողովուրդ». Ինչու է Արմեն Գրիգորյանին կալանքի տակ պահած դատավորը դիմում գրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին իր որոշմամբ կալանքի տակ պահած դատավոր Արուսյակ Ալեքսանյանը երեկ դիմում ներկայացրեց Դատավորների միությունից դուրս գալու մասին, սակայն որեւէ պատճառ չնշեց: «Ժողովուրդ» օրաթերթին դատավոր Ալեքսանյանի այս քայլի պատճառների մասին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նա Դատավորների միությունից դուրս է եկել, քանի որ նեղացել է կոլեգաներից ու վրդովվել: Բանն այն է, որ Արմեն Գրիգորյանի մահից հետո ակտիվիստները սոցիալական ցանցերի իրենց էջերում լուսանկար են հրապարակել ու կոպիտ վիրավորական քննադատության ենթարկել դատավորին այն բանի համար, որ նա է եղել այն դատավորը, որ կալանքի է տարել Գրիգորյանին:

Դատավորը սրտնեղել է, թե միությունն իրեն որեւէ աջակցություն չի ցուցաբերել, ուստի իր մնալը միությունում անիմաստ է: Ուշագրավն այն է, որ դատական համակարգում էլ դատավորը Արմեն Գրիգորյանի կալանավորման եւ լրատվամիջոցին տված հարցազրույցի համար խիստ քննադատության էր արժանացել։ Համակարգում խոսակցություններ են եղել, թե ավելի լավ էր լռեր, քան թե նման կարծիք հայտներ: Իսկ ի՞նչ էր ասել դատավորը. նա նշել է, որ խորապես ցավակցում է հարազատներին, եւ միակ բանը, որի համար ցավում է, այն է, որ մարդ է մահացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արևային էներգիան փրկում է Մադագասկարը Իրանը՝ Սյունիքի մասին Ուսանողները դուրս են եկել փողոց. Երևանի բուհերում համատարած դասադուլ է Զոհեր, վիրավորներ, կորածներ՝ Ներքին Հոռաթաղում Կոմիտեում թույլ չեն տալիս հանդիպել վերջինիս, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտում են իմ մասնագիտական գործունեությունը Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման և դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել ՀՀԿ ԵԿ անդամ, արցախցի Սլավիկ Աղաբալյանը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Թևանյանին բերման ենթարկելը չի լռեցնելու ժողովրդի արդար ցասումը Ուղիղ միացում. Ինչ է կատարվում Երևանում Իրադրությունն առաջնագծում՝ 09։00 դրությամբ Ճարտարի դիրքերը ադրբեջանցիները գրավել են, այժմ քաղաքից 2 կիլոմետր են հեռու. Բնակիչ Սյունիքը անվտանգ չէ, նույն ոտնձգությունը կարող է կատարվել Սյունիքի նկատմամբ․ Վահե Հակոբյան Նիկո՛լ, դու այլևս չես տիրապետում իրավիճակին․ Արման Վարդանյան Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանությունը ժամ առ ժամ ավելի է խորանում Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ Նիկոլի հեռացման օրակարգը․ Վարուժան Բաբաջանյան Ադրբեջանը կիրառել է հրաձգային զինատեսակներ Ռուսաստանի հայերի միությունում քննարկել են իրադրությունն Արցախում՝ ադրբեջանական ագրեսիայից հետո Ողբերգական դեպք Երևանում
website by Sargssyan