Չնայած մեղադրողը միջնորդեց գրավ կիրառել, դատավորը որոշեց 3 ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստում այսօր հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանը միջնորդեց Ավետիք Չալաբյանի հանդեպ որպես խափանման միջոց ընտրել գրավը։

Պաշտպանները հայտարարեցին՝ թեեւ որպես խափանման միջոց գրավ կիրառելու հիմքեր չկան, իրենք կհամաձայնեն գրավի կիրառմանը, եթե դատարանն այդպես գտնի։ Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը լրացել էր հուլիսի վերջին, նա այս օրերին ազատության մեջ էր եւ չնայած կալանքի հետեւանքով խորացած առողջական խնդիրներին՝ ներկայանում էր դատական նիստերին։

Թեեւ մեղադրողը միջնորդեց գրավ կիրառել, դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց երեք ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին եւ որոշումն ի կատար ածել դատական նիստերի դահլիճից։ Ուշագրավ է, որ մինչեւ որոշման հրապարակումը պաշտպանական կողմը ներկայացրել էր մի շարք անձանց երաշխավորագրեր, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, Արցախի նախագահի, Արցախի ԱԺ նախագահի, Արցախի թեմի առաջնորդի, հասարակական, քաղաքական գործիչների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների կողմից։

«Ձեր որոշումն ապօրինի է, եւ ապացուցվեց հերթական անգամ, որ դուք քաղաքական հետապնդման շղթայի մի մասնիկն եք։ Սրա նպատակը նրա քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ կալանավայր ուղարկելն է։ Դուք որեւէ կերպ չպատճառաբանեցիք ձեր որոշումը», – դիմելով դատավորին՝ ասաց Չալաբյանի պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը։ Դատավորը հորդորեց հանգիստ լինել արտահայտություններում եւ առարկություններ ունենալու պարագայում բողոքարկել որոշումը։ Դահլիճում ներկաները վրդովվեցին դատավորի որոշումից։ Հայտարարվեց ընդմիջում։

Բերձորից եւ հարակից գյուղերից բնակչության տարհանումը շարունակվում է Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալիևին անկեղծության համար․ Արցախի ԱԳ նախարար ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում». խոշտանգման ու կյանքից զրկման ռեկորդային չորս տարին Ռեպրեսիվ մեքենան պարբերաբար ճաքեր է տալիս․ Ավետիք Չալաբյանի ուղերձը Եղանակը Հայաստանում Երևանում որդին սպանել է մորը․ ոստիկանության բացահայտումը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում է Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց «Թուրքիան քայլերը կախ է գցում՝ սպասելով ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ առաջընթացի» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում 17-ամյա որդին սպանել է մորը Ուղեգիր Մալդիվներ, iPhone 14-ի և ավանդի սերտիֆիկատներ՝ Կոնվերս Բանկի հերթական ակցիայի շրջանակում Հայտնի է, թե որ դերասանուհու որդին էր օրերս մահացած զինծառայողը Կրետե կղզում ստեղծել են աշխարհում առաջին պերովսկիտից արևային ֆերման 17–ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքով Ռեպրեսիվ մեքենան պարբերաբար ճաքեր է տալիս․ Ավետիք Չալաբյանի ուղերձը «Ապրում ենք տոտալ դիկտատուրայի պայմաններում». ինչո՞ւ է Ն. Փաշինյանը կոնկրետ անձերի վրա սևեռվում, որոնց մեջ է նաև Ավետիք Չալաբյանը Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում 1 տարի անց Բարձրավանի այլընտրանքային ճանապարհին միայն հողային աշխատանքներ են կատարվել Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում
website by Sargssyan