Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ

Օգոստոսի 4-ին Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ։

«Ռուսաստանի հայերի միությունն իր խորն անհանգստությունն է արտահայտում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) Ադրբեջանի սադրիչ գործողությունների պատճառով իրավիճակի սրման կապակցությամբ։ Դա  բերեց մարդկային կորուստների և կարող է խաթարել խաղաղությունը, որ պահպանվում է այնտեղ գտնվող ռուս խաղաղապահների շնորհիվ։ 

Օգոստոսի 3–ի իրադարձությունները ադրբեջանական կողմից ո՛չ առջին և, ցավոք սրտի, ո՛չ էլ վերջին սադրանքն է։ Այն պաշտոնական Բաքվի հետևողականորեն իրականացվող հայատյաց քաղաքականության հերթական դրսևորումն է, որի նպատակն է էթնիկ հայերի բնաջնջումը, հայրենի հողից նրանց հեռացումը, որի վրա դարերով ապրելել են որպես բնիկներ»,– ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի հայերի միությունը միջազգային հանրությանը կոչ է արել օբյեկտիվ գնահատական տալ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին։

«Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնել Արցախի ժողովրդին և իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու նրա իրավունքին։ Հիշեցնում ենք, որ, համաձայն միջազգային իրավունքի, Արցախը երբեք չի պատկանել Ադրբեջանին, որը ԽՍՀՄ փլուզումից հետո իրեն հռչակել է 1918-1920 թթ․ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության  իրավահաջորդը»,– ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի հայերի միությունը կոչ է արել նաև մեր հայրենակիցներին՝ այդ թվում Ռուսաստանում բնակվող հայ երիտասարդությանը, չտրվել տեղեկատվական հնարքներին, վստահել ստուգված սկզբնաղբյուրներին և չտարածել սոցիալական ցանցերում  տարբեր տեսակի «քաղաքագետների» և «վերլուծաբանների» տարածած կեղծ լուրերն ու ասեկոսեները։

«Վստահ ենք, որ միավորվելով և տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ շահարգիռ ուժերի միասնական ջանքերով հնարավոր է  գտնել Ադրբեջանին քաղաքակիրթ վարքագիծ պարտադրելու գործուն մեխանիզմներ, որպեսզի կանխվի այս հակամարտության հետագա էսկալացիան և պայմաններ ստեղծվեն Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և իրենց պատմական հայրենիքում խաղաղ ապրելու համար»,– ասվում է հայտարարության մեջ։       

Ռուսաստանի հայերի միությունը ցավակցել է զոհվածների ընտանիքներին և զորակցություն հայտնել բոլոր տուժածներին:

Զգուշացում. Մեղրիում կրակոցներ կլսվեն Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության․ զորամասերում հայտարարվել է տագնապ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները ներկա են գտնվել բարեկամության կամուրջի գործարկման արարողությանը Տարադրամի փոխարժեքն այսօր Վերջին անհետ կորածի մարմինը գտնելը շատ բարդ է լինելու. փնտրում ենք պայթյունի էպիկենտրոնում Պայթած շենքի վերեւի հարկերում է եղել հրավառ նյութերի պահեստ. ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն «Սուրմալու»-ի փլատակները` պայթյունից 5 օր անց. ԱԻՆ-ը 1 անհետ կորածի է փնտրում Ադամ Սահակյանի մայրը հրապարակել է Սուրմալուի պայթյունից զոհված` Սիրարփի Խաչատրյանի նամակը Մեր միակ նպատակը մի կտոր հաց ստեղծելն է. փողոցային առևտրականները` օրենքի նոր նախագծի մասին Նոր տեղեկություններ՝ Էջմիածնում տեղի ունեցած կրակոցներից ու սպանությունից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղադրվեց խաչքար՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների «Բուլդոզերի» տակ հայտնաբերվել է տղամարդու դի Հրավտանգ նյութը վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը եղել է ներքևից. առևտրական Արևային մարտկոց, որը շրջվում է դեպի արևը Մեզ քննադատող մարդիկ գալիս էին ուղղակի սելֆի անելու. ԱԻՆ պաշտոնյա Երկար ժամանակով լույս չի լինելու Էջմիածնում սպանված երիտասարդի լուսանկարները
website by Sargssyan