«Ապրում ենք տոտալ դիկտատուրայի պայմաններում». ինչո՞ւ է Ն. Փաշինյանը կոնկրետ անձերի վրա սևեռվում, որոնց մեջ է նաև Ավետիք Չալաբյանը

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը շարունակում է կալանավորված մնալ: Ինչպես նշում է վերջինիս պաշտպանական թիմը` կալանավորման պայմանն ու հիմքերն իսպառ բացակայում են:

Նաիրա Զոհրաբյանն ասում է` այն, ինչ կատարվում է Ավ. Չալաբյանի շուրջ, հստակ քաղաքական պատվեր է` ուղղակի, անձնապես հրահանգված Նիկոլ Փաշինյանի կողմից:

«Դատարանը ոչինչ չի որոշում, այնտեղ հավաքված են կամակատարներ, որոնք մի օր անպայմանորեն պատասխան են տալու բոլոր իշխանությունների ժամանակ քաղաքական «քյարփիչ»՝ քաղաքական աղյուս լինելու համար: Անհեթեթագույն մեղադրանք է, մոնտաժված ձայնագրություն, քրեական հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Ավետիքին, կատարյալ աբսուրդ է: Ապրում ենք տոտալ դիկտատուրայի պայմաններում: Հիշում եք` Ն. Փաշինյանը ժամանակին ասում էր` կա՞ որևէ դատավոր, որին ինչ-որ բան ասեմ, ինքը չանի: Հիմա ինքն ամեն օր ապացուցում է, որ, ցավոք, շատ քիչ են Հայաստանում մնացել դատավորներ, որոնք հաշվետու են ոչ թե գործող իշխանությանը, այլ օրենքին ու օրինականությանը: Ինքը հերթական անգամ ճիշտ է դուրս գալիս, որովհետև իրեն հաջողվեց Հայաստանում բոլոր ինստիտուտները, այդ թվում`դատական իշխանությունը, ճմռթել, սարքել պոլի շոր և գցել իր ոտքերի տակ: Կարող եմ հասկանալ, թե ինչու է Ն. Փաշինյանը կոնկրետ անձերի վրա սևեռվում, որոնց մեջ է նաև Ավ. Չալաբյանը: Նա սովորաբար կենդանական բնազդ ունի զգալու վտանգն իր իշխանության համար: Կարող է իրեն ամեն օր «մարդասպան», «դավաճան» ասողին արհամարհել, չնկատել: Շատ լավ գիտի, թե որտեղից իրեն կարող է վտանգ սպառնալ: Բոլոր նրանց, ում նա հետևողականորեն հետապնդում է, և շատերը փորձում են տրամաբանություն հասկանալ, տրամաբանությունը մեկն է` ինքն այդտեղից զգում է վտանգ, և քանի դեռ նա դա զգում է, մինչև վերջ փորձելու է այդ մարդկանց հետապնդել: Եթե շարունակենք լռել, ամեն մեկս շարունակենք մտածել, որ քանի դեռ մեզ չեն կալանավորել, մենք քաղաքական հետապնդման զոհ չենք, կարող են ֆեյսբուքյան մի ստատուս գրել և դրանով մեր պարտքը մեր ընկերոջ, մեր գործընկերոջ, մեր հայրենակցի համար ավարտել, Ն. Փաշինյանը շարունակելու է իր դատական դիկտատուրան»,- Past.am-ի հետ զրույցում ասում է մեր զրուցակիցը:

Ավելի վաղ տիկին Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, դիմել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ Ավետիք Չալաբյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման խնդրով։ Հետաքրքրվում ենք, թե ինչ արձագանքներ կան այս առումով:

«Այո, դիմել եմ թե՛ Ավետիքի, թե՛ դաշնակցական գործիչների մասով, որոնց մուտքն արգելվել է Հայաստան: Վստահ եմ մեկ բանում, որ Դաշնակցությանը հայտարարված այս «սրբազան պատերազմն» ուղղորդված է Թուրքիայից: Սփյուռքի դաշնակցական կառույցները Հայոց ցեղասպանության գործում այսօր լրջագույն ֆունկցիա են կատարում: Չեմ բացառում, որ մի օր էլ, ինչպես մի ժամանակ եղավ, Դաշնակցություն կուսակցությունը որպես տեռորիսստական կուսակցություն փակվի Հայաստանում Նիկոլի օրոք: Սա արվում է ուղղակի Թուրքիայի հրահանգով Ցեղասպանության հարցն ընդհանրապես թաղելու համար: Եվրոպացի մեր գործընկերները, որոնց հոգեզավակն է Ն. Փաշինյանը, ընդամենն ի գիտություն են ընդունում իմ և, վստահ եմ, նաև մյուս կառույցների ուղարկած պարզաբանումները, տեղեկությունը: Ցավոք, այսօր Հայաստանի ժողովուրդը, ընդդիմությունը չունի միջազգային կառույցներում այն ձայնը, որն ունեինք նախկինում՝ այն պարզ պատճառով, որ Փաշինյանն իրենց համար ամենահարմար գործիչն է Հայաստանի կործանումն ավարտին հասցնելու համար»,- եզրափակում է Նաիրա Զոհրաբյանը:


Լուսինե Առաքելյան

Արցախում ադրբեջանցիները ևս երկու ռուս խшղшղшպшհ են սպшնել. 24News.am Արևային էներգիան փրկում է Մադագասկարը Իրանը՝ Սյունիքի մասին Ուսանողները դուրս են եկել փողոց. Երևանի բուհերում համատարած դասադուլ է Զոհեր, վիրավորներ, կորածներ՝ Ներքին Հոռաթաղում Կոմիտեում թույլ չեն տալիս հանդիպել վերջինիս, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտում են իմ մասնագիտական գործունեությունը Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման և դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել ՀՀԿ ԵԿ անդամ, արցախցի Սլավիկ Աղաբալյանը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Թևանյանին բերման ենթարկելը չի լռեցնելու ժողովրդի արդար ցասումը Ուղիղ միացում. Ինչ է կատարվում Երևանում Իրադրությունն առաջնագծում՝ 09։00 դրությամբ Ճարտարի դիրքերը ադրբեջանցիները գրավել են, այժմ քաղաքից 2 կիլոմետր են հեռու. Բնակիչ Սյունիքը անվտանգ չէ, նույն ոտնձգությունը կարող է կատարվել Սյունիքի նկատմամբ․ Վահե Հակոբյան Նիկո՛լ, դու այլևս չես տիրապետում իրավիճակին․ Արման Վարդանյան Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանությունը ժամ առ ժամ ավելի է խորանում Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ Նիկոլի հեռացման օրակարգը․ Վարուժան Բաբաջանյան Ադրբեջանը կիրառել է հրաձգային զինատեսակներ Ռուսաստանի հայերի միությունում քննարկել են իրադրությունն Արցախում՝ ադրբեջանական ագրեսիայից հետո
website by Sargssyan