«Բուլդոզերի» տակ հայտնաբերվել է տղամարդու դի

-Երեկ՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Գետիկ գյուղի գյուղապետարանի մոտ՝ տրակտորի տակ, քաղաքացու դի կա։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը։  Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանն ու նույն վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանը։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Գետիկ գյուղի գյուղապետարանի դիմաց՝ հարակից ճանապարհին, Լոռու մարզի բնակիչ՝ 38-ամյա Վարդան Մ-ն իր վարած Կամազ-410 մակնիշի ավտոքարշակի վրա բարձված վիճակում Տավուշի մարզի բնակիչ Գրիշա Մ-ի կողմից վարած «ՉՏԶ-170» մոդելի տրակտորը կատարել է հետընթաց, որի պատճառով ավտոքարշակն ընկել է սահքի մեջ, և Գրիշա Մ-ն տրակտորի վրայից ընկել է դիմային մասում գտնվող «Բուլդոզերի» տակ և տեղում մահացել։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը
website by Sargssyan