Չեմ կարող մեղադրել որևէ մեկին, բայց փաստ է, որ թարգմանությունը ոչ այն որակի ստացվեց, ինչ ակնկալում էինք

Այսօր Ազգային ժողովում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում թարգմանության հետ կապված խնդիր առաջացավ։ Նախ կեսից սկսեց չաշխատել հենց Նենսի Փելոսիին տրամադրված թարգմանությունը հեռարձակող սարքը։ Սարքը փոխելուց հետո դարձյալ խնդիրը չլուծվեց՝ թարգմանությունը ինչ-որ մի պահից սկսած այլևս չէր լսվում։ Թարգմանչուհին ստիպված եղավ կանգնել ամբիոնի մոտ և սինխրոն թարգմանել Նենսի Փելոսիի և լրագրողների խոսքը։ Այստեղ էլ, սակայն, թարգմանչուհին, հավանաբար շփոթվելով առկա իրավիճակից, վրիպեց՝ չհասցնելով ամբողջությամբ ֆիքսել Փելոսիի երկարաշունչ պատասխանը ու հայտնվեց անհարմար վիճակում։ Դրանից հետո սկսվեց քննադատություններ տարափ՝ ուղղված ինչպես ԱԺ աշխատակազմին, որ չեն կարողացել պատշաճ թարգմանություն ապահովել, այնպես էլ թարգմանչուհուն, որը, պարզվեց, ԱՄՆ դեսպանի անձնական թարգմանիչն է։ 

Hraparak.am-ը ԱԺ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեր հարցին, թե հնարավո՞ր չէր այնպես կազմակերպել, որ նման խնդիր չառաջանար, նախ ասաց, որ ինքն այս ընթացքում հարցումներ է արել ասուլիսին ներկա լրագրողների շրջանում և պարզել է, որ բոլորի մոտ սարքերն աշխատել են գերազանց։ Ապա ավելացրեց․ «Մի պահ, այո, եղավ խնդիր, որը հնարավոր է՝ տեխիկական բնույթ էր կրում, հնարավոր է, որ սարքին օգտագործմանն անվարժ մոտեցում էր ցուցաբերված, որովհետև, երբ որ Նենսի Փելոսիի սարքը սկսեց չաշխատել, և ինքը ցույց տվեց, որ չի աշխատում, իրեն տվեցին մեկ այլ սարք։ Հետագայում երրորդ սարքը տրվեց մեր աշխատակցի կողմից, և տրվեց հենց այն սարքը, որով ինքն էր լսում։ Այս պահին որևէ հստակ պատասխան չեմ կարող տալ՝ տեխնիկակա՞ն բնույթ էր կրում այդ խնդիրը, թե՞ սարքի օգտագործման հետ էր կապված։ Բայց, ամեն դեպքում, մենք գործ ունենք փաստի հետ, որ թարգմանությունը ոչ այն որակի ստացվեց, ինչ ակնկալում էինք, և ինչին,որ Ազգային ժողովն այս ընթացքում նախապատրաստվել էր»։

-Բայց բացի տեխնիկական խնդրից, մենք թարգմանչի կողմից էլ պատշաճ թարգմանության խնդիր ունեցանք, որովհետև թարգմանչուհին կա՛մ շատ լարված էր և շփոթվեց այդ պահին, կա՛մ գուցե շատ պրոֆեսիոնալ չէր։

-Ես այս պահին իսկապես թարգմանչուհու կողքին եմ, քանի որ թարգմանչուհին իսկապես պրոֆեսիոնալ է, դեսպանի անձնական թարգմանիչն է և միայն մեկ դեսպանի հետ չէ, որ աշխատել է, այսինքն՝ մի քանի դեսպանի հետ նախկինում էլի Տիգրանուհուն տեսել եմ։ Իրականում, ամերիկյան կողմն է ցանկացել, որ իրենք տերամադրեին թարգմանիչ, և այն, ինչ խոսելու էր ամերիկյան կողմը, թարգմանվեր դեսպանատան թարգմանչի կողմից։ Այսինքն՝ նախապատրաստական աշխատանքների ընթացքում իրենք ցանկացել են, որ Նենսի Փելոսիի այցի ամբողջ ընթացքում թարգմանությունն իրականացնի իրենց նշած թարգմանիչը, ինչին, բնականաբար, հայկական կողմը դրական պատասխան է տվել։

-Ստացվում է՝ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ամերիկյա՞ն կողմի վրա։

-Ես չեմ ուզում որևէ կողմի վրա թողնել պատասխանատվությունը․ դա, ամեն դեպքում, տեղի է ունեցել մեր շենքում, սակայն մարդկային գործոնն էլ նաև հաշվի առբելով, որմարդը թարգմանում էր մեկ այլ վայրում, թարգմանում էր զւոգահեռ, և այս պարագայում, երբ իրեն այդ սինխրոն թարգմանությունից կտրում են, և գալիս սկսում է թարգմանել, ընդ որում՝ թարգմանում է երկարաշունչ պատասխան, և օպերատիվությունօց ելնելով ՝ տվյալ պահին ձեռքի տակ չունենալով թուղթ կամ գրիչ, որպեսզի նշումներ կատարի հիշելու համար, չեմ կարող մեղադրել իորևէ մեկին, որը չուներ անհրաժեշտ գործիքները թարգմանությունն ավելի լավ որակով կազմակերպելու համար։

-Իսկ Ազգային ժողովը պատրաստվո՞ւմ է գոնե հիմա ամբողջ հարցուպատասխանը բառ առ բառ թարգմանությամբ սղագրել և տարածել, քանի որ թարգմանչի կողմից թարգմանածն ամբողջական չէր։

-Այո, այսօրվա ընթացքում Ազգային ժողովի լրատվական վարչությունը բոլոր լրատվամիջոցներին կուղարկի սղագրության տարբերակը։

Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև
website by Sargssyan