«Հայկական ներուժը պետք է օգտագործել ռազմական ոլորտում»․ Չալաբյան

«Այն ներուժը, որը Հայաստանում ձևավորվել է բարձր տեխնոլոգիական ոլորտում, կիրառելի է նաև ռազմական ոլորտում»:

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է այդ մասին ասել՝ քննադատելով վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանի պաշտպանությունը կազմակերպելու համար կա զենք-զինամթերք ձեռք բերելու անհրաժեշտ գումար, սակայն դա հնարավոր չի լինում։

Ըստ Չալաբյանի՝ ի վերջո ամբողջ աշխարհում հենց ռազմական ոլորտն է, որ բարձր տեխնոլոգիաների պահանջարկ է ստեղծում:

Հասարակական-քաղաքական գործիչը, ով ահռելի փորձ ունի Հայաստանի և Արցախի պաշտպանունակության բարձրացման գործում, նկատում է, թե մենք արդեն ունենք լուրջ արդյունքներ, որոնք այս ռազմական գործողություններում որոշակիորեն օգտագործվել են:

«Բայց անհասկանալին այն է, որ դրանք օգտագործվել են արտադրող ընկերությունների կողմից, այլ ոչ թե բանակի: Բանակը չի գնում այդ սպառազինությունը, որովհետև համարում է, որ այդ սպառազինությունն իրեն պետք չի: Բանակը պետք է սկսի սեփական ռազմարդյունաբերություն, սպառազինություն արտադրել»,- ընդգծել է Չալաբյանը:

Ի՞նչ պետք է անել՝ ըստ Ավետիք Չալաբյանի:

«Առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ պաշտպանության նախարար, որը հստակ գերակայություն կունենա՝ աշխատելու մեր սեփական ռազմական արդյունաբերության հետ: Պետք է, որպեսզի ՊՆ կազմում մենք ստեղծենք կառույց, որն աշխատում է ռազմարդյունաբերության հետ և ունի դա իրականացնելու հստակ մանդատ: Այդ կառույցը նաև պետք է ունենա բյուջե: Ես պատասխանատու ասում եմ, որ թեթև անօդաչու գրոհային և հետախուզական սարքերի մասով մենք այսօր առաջ ենք, օրինակ, Ռուսաստանից: Դա նշանակում է, որ մեզ պետք չի գնալ, հերթական անգամ ռուսներից սպառազինություն խնդրել: Մերը ունենք, որը մի քանի անգամ ավելի էժան է: Պետք է մերի վրա աշխատենք»,- նշել է Չալաբյանը՝ շատ չակերտներ չբացելով։

Արման Հարությունյան

Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան
website by Sargssyan