Մեր տղաների հերոսությունը պիտի պարտավորեցնի մեզ շարունակել արարել, ուժեղացնել պետությունը, զինել բանակը, զարգացնել տնտեսությունը․ բոլորս ունենք մեկ անելիք՝ աշխատել ավելի մեծ եռանդով․ Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու արտահերթ նիստին Երևանի քաղաքապետ Հրաչյան Սարգսյանն ասաց, որ արտահերթ նիստի օրակարգի առաջին հարցը ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու հարցն է։ Երևանի քաղաքապետը նշեց, որ Ավինյանի՝ պետական համակարգում կառավարման փորձը կծառայեցնեն մայրաքաղաքի խնդիրների լուծմանը

Այնուհետև ելույթով հանդես եկավ Տիգրան Ավինյանը՝ առաջարկելով նախ մեկ րոպե լռությամբ հարգել Հայաստանի ինքնիշխանության համար մղված մարտերում զոհված զինվորների հիշատակը։

Իր ելույթում Տիգրան Ավինյանն անդրադարձավ ՀՀ սահմանային իրավիճակին․«Նախորդ շաբաթ Հայաստանը ենթարկվեց ադրբեջանական հերթական ագրեսիային և ստիպված եղանք կրկին մարտի դաշտում պաշտպանել մեր պետության ինքնիշխանությունն ու սահմանները։ Այդ ագրեսիան, սակայն, մեզ ոչ թե պետք է ընկճի կամ վհատեցնի, այլ սթափության և քրտնաջան աշխատանքի մասին հիշեցում լինի, մեր զինվորների հերոսությունը պետք է պարտավորեցնի մեզ շարունակել ապրել ու արարել, ուժեղացնել մեր պետությունը, զինել բանակը և զարգացնել տնտեսությունը, ըստ էության, ներկայումս դիմադրությունն ու պայքարը պարզապես այլընտրանք չունեն։ Սրանք իրողություններ են, որոնց հետ մենք բոլորս պետք է հաշվի նստենք, և հետևապես, մենք բոլորս ունենք մեկ անելիք, աշխատել ավելի մեծ եռանդով։ Յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է նպատակների, գաղափարների իրականացման, և խնդիրների լուծման համար»։

Տիգրան Ավինյանն ասաց, որ իրեն շատերը, այդ թվում ՔՊ–ից, շատ են հարցրել, թե արդյո՞ք խնդրահարույց չէ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվել Երևանի փոխքաղաքապետ․«Ես վստահաբար ուզում եմ ասել, որ անկախ նախկինում ստանձնած բարձր պաշտոնից, անկախ առաջիկա ընտրությունների հետ կապված բոլոր քննարկումներից, ինձ համար մեծագույն պատիվ է լինել իմ ծննդավայր Երևանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին և երևանցիներին, և ես շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար, շնորհակալ եմ ձեզ, պարո՛ն քաղաքապետ, շնորհակալ եմ ձեզ, ավագանու անդամնե՛ր»։

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկը Հարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում
website by Sargssyan