«Առաջարկում եմ մեր ԱԱԾ-ին այս հարցերին անկեղծ պատասխան տալ». Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ՄԻ ԽԱՅՏԱՌԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Երեկ համացանցում տարածվեց Թուրքիային երկու քուրդ զինյալների՝ Աթիլլա Չիչեկի (Լեհենգ) և Հուսեյն Յլդրիմի (Ալիշեր) արտահանձման խայտառակ նորությունը։ Դեռևս սեպտեմբերի 23-ին Թուրքիայի հատուկ ծառայությունները հայտարարել էին, որ իրենք երկրի սահմանների մոտ ձերբակալել և Թուրքիա են տեղափոխել այդ անձանց, իսկ մեկ օր անց քրդական կազմակերպությունների խորհուրդը Հայաստանի Հանրապետության իշխանություններին էր մեղադրել Թուրքիայի հետ այս հարցում համագործակցության համար (երկու հղումները՝ ստորև)։
 
Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն և Արդարադատության նախարարությունը երեկ շտապեցին հայտարարել, որ իրենք որևէ առնչություն չունեն այդ գործողության հետ։ Անկեղծ ցանկանում եմ դրան հավատալ, սակայն ինձ մոտ, որպես իրավագիտակից քաղաքացու, առաջանում են մի շարք հարցեր՝
ա) այս երկու անձիք Հայաստանի Հանրապետության սահմանն են հատել 2021 թ․ օգոստոսի 16-ին, ձերբակալվել և հանձնվել են հայկական արդարադատությանը, 2022 թ․ հունվարին Սյունիքի Առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են 7-ական տարվա ազատազրկման, սակայն տառացիորեն մեկ ամիս անց, փետրվարի 23-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից նրանց դատավճիռը կրճատվել է 5-ական տարու, և նրանք պայմանական ազատ են արձակվել։ Ինչպե՞ս է ստացվել, որ մեր երկրի սահմանը հատած, մինչև ատամները զինված այս անձիք այդպիսի մեղմ դատավճիռ են ստացել, և փաստացի ազատ են արձակվել:
 
բ) պայմանական ազատության մեջ հայտնվելուց հետո, դատապարտյալները պարտավոր էին գտնվել ՀՀ տարածքում, ՀՀ Ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո։ Այդ դեպքում, ինչպե՞ս է ստացվել, որ նրանք այսօր Թուրքիայի տարածքում են։
 
գ) Եթե նրանք ինքնուրույն են հատել մեր երկրի սահմանը, ինչու՞ մեր ԱԱԾ-ն դա չի կանխել։ Եթե նրանց մեր երկրի տարածքից առևանգվել են, ինչպե՞ս է մեր ԱԱԾ-ն դա թույլ տվել։ Եվ վերջապես, եթե այդ անձիք հանձնվել են թուրքական հատուկ ծառայություններին մեր իշխանությունների կողմից, ապա պետական իշխանության որ մարմինն է այդ որոշումը ընդունել, ինչ իրավասությունների հիման վրա, և համաձայն ինչպիսի՞ միջազգային պայմանագրերի։
 
Ես առաջարկում եմ մեր ԱԱԾ-ին այս հարցերին անկեղծ պատասխան տալ, այլապես ոչ մի երաշխիք չկա, որ վաղը նույնը տեղի չի ունենա ՀՀ ցանկացած քաղաքացու հետ։ Կարող եք խուսափել պատասխաններից, և հերթական անգամ հարցը լղոզել, ինչպես փորձել եք անել երեկվա ձեր հայտարարությամբ։ Սակայն տեղի է ունեցել ակնհայտ ապօրինի գործողություն, և վաղ թե ուշ նրա մեղավորները պարզվելու են, և պատասխանատվության են ենթարկվելու։ Եթե դուք ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, գործեք օրենքի շրջանակներում, և ապահովեք օրենքի գերակայությունը բոլորի համար։

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը
website by Sargssyan