2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սանձազերծեց արցախյան երրորդ պատերազմը՝ 44 օր տևած արյունալի արհավիրքը

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սանձազերծեց արցախյան երրորդ պատերազմը՝ 44 օր տևած արյունալի արհավիրքը։ Պատերազմում մեր ժողովուրդն ունեցավ անդառնալի կորուստներ՝ հազարավոր մարդկային կյանքեր, բազմաթիվ գերիներ, թշնամուն անցած հայկական գյուղեր ու քաղաքներ։ Անհավասար մարտերում հերթական անգամ դրսևորվեց նաև մեր ժողովրդի մարտական ոգին, անկոտրում կամքն ու հայրենասիրությունը։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկած մեր հերոսների հիշատակին։
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Այսօր՝ մահաբեր արհավիրքից երկու տարի անց, մենք ոչ միայն չենք հաղթահարել պատերազմի հետևանքները, այլև առավել լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած։ 44-օրյա պատերազմը սանձազերծելու և ագրեսիա իրականացնելու, ահաբեկիչների ներգրավման, պատերազմական հանցագործությունների, խաղաղ բնակչության նկատմամբ արգելված զինատեսակների օգտագործման համար որևէ պատասխանատվության չենթարկվեցին ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը, որոնք այսօր շարունակում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը՝ ստիպելով հայ ժողովրդին գնալ անհամաչափ զիջումների։
 
Անցած երկու տարիների ընթացքում միջազգային հանրությունը լուռ էր, միջազգային հանրությունը չէր տեսնում ու չէր խոսում կատարված ապօրինությունների մասին՝ պատերազմական հանցագործություններից ու հումանիտար խնդիրները քաղաքականացնելուց մինչև մշակութային ժառանգության ոչնչացում։ Եվ այս լռությունը Բաքուն ընկալեց՝ որպես կանաչ լույս՝ նախաձեռնելով ագրեսիա արդեն ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ։
 
Հարգելի՛ հայրենակիցներ,
 
2020-ի սեպտեմբերի 27-ը սկիզբն էր պարտության շղթայի, որը, ցավոք, հրադադարի հայտարարությամբ չավարտվեց։ Պարտությունը շարունակվում է մինչ օրս՝ սպառնալով արդեն ոչ միայն մարդկային ու տարածքային, այլև պետականության կորստով։ Այսօր՝ պատերազմից երկու տարի անց, մենք ստիպված ենք վերագնահատել կատարվածը, հասկանալ մեր սխալները, գիտակցել պահի լրջությունն ու կարևոր որոշումներ կայացնել։ Արցախի ապագան այսօր մշուշոտ է, Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմում, մեր սուվերեն տարածքում թշնամական զորքեր են, իսկ իշխանության ղեկին շարունակում են մնալ երկիրն այս վիճակին հասցրած անձինք։
 
Անցած երկու տարին ցավոտ, բայց հիմնավոր ապացույց էր, որ գործող իշխանությունների հետ պարտության անիվն անհնար է կանգնեցնել, նրանց հետ անհնար է հասնել արժանապատիվ խաղաղության ու կայունության։ 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսված պարտությունը կանգնեցնելու, մեր մեջքն ուղղելու ու ոտքի կանգնելու առաջին քայլը պարտության խորհրդանիշերից ազատվելն է։ Եվ սա այսօր պիտի լինի մեր գիտակցված ու միասնական որոշումը։
 
Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»
website by Sargssyan