Google Pay-ը և Google Wallet-ը հասանելի են Ամերիաբանկի հաճախորդների համար (տեսանյութ)

Այսօրվանից Ամերիաբանկը Հայաստանում գործարկում է Google Pay ծառայությունը և իր քարտապաններին ընձեռում պարզ և անվտանգ անհպում վճարումներ կատարելու և թվային քարտեր պահելու հնարավորություն: Ծառայությունից հնարավոր է օգտվել ինչպես Android, այնպես էլ Wear OS սարքերի միջոցով: Google Pay-ն Ամերիաբանկի հաճախորդներին թույլ է տալիս վճարումներ կատարել առանց բանկային քարտ օգտագործելու, POS տերմինալի վրա գաղտնաբառ մուտքագրելու կամ կանխիկ գումար օգտագործելու:

Քարտապանները կարող են Ամերիաբանկի դեբետային և կրեդիտային քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին, որն ի դեպ, նույնպես գործարկվում է այսօր, վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ։

Բացի վճարային քարտերից, քարտապանները կարող են Google դրամապանակին կցել և օգտագործել նաև հավատարմության քարտեր, նստեցման կտրոններ և միջոցառումների տոմսեր:

Google Pay-ը վճարումներն առավել ապահով է դարձնում անվտանգության մի քանի մակարդակների կիրառման միջոցով, որոնք լրացնում են Ամերիաբանկի քարտերի` արդեն իսկ գործող անվտանգության մեխանիզմները: Սա ներառում է ոլորտի չափանիշներին համապատասխանող թոքենների կիրառում, ինչը նշանակում է, որ Google Wallet-ին կցված քարտով վճարում կատարելիս գործարքներն իրականացվում են վիրտուալ քարտի համարի (թոքենի) միջոցով: Այս թոքենն աշխատում է ըստ սարքի առանձնահատկությունների և կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն զեղծարարությունից: Բացի այդ, հեռախոսի կորչելու կամ հափշտակվելու դեպքում քարտապանը պարզապես կարող է օգտվել «Գտնել իմ սարքը» հրահանգից՝ սարքը ցանկացած վայրից ակնթարթորեն բլոկավորելու, նոր գաղտնաբառով պաշտպանելու և անգամ անձնական տվյալները ջնջելու համար:

«Google Pay-ն ապահովում է Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով արագ, հեշտ և անվտանգ վճարումներ կատարելու հնարավորություն աշխարհի ավելի քան 45 երկրում, - նշեց Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ջենի Չենգը: - Օգտատերերը կարող են պարզապես կցել իրենց դեբետային և կրեդիտային քարտերը Google Wallet-ին և վստահ լինել, որ գնումներ կամ վճարումներ կատարելիս իրենց ֆինանսական տվյալներն ապահով են և պաշտպանված»:

Ամերիաբանկի քարտը Google Pay-ով օգտագործելու համար պարզապես անհրաժեշտ է ներբեռնել Google Wallet-ը Google Play Store-ից:

«Հավատարիմ մնալով թվային փոխակերպման օրակարգին՝ Ամերիաբանկը միշտ ձգտում է իր հաճախորդների համար ապահովել ժամանակակից և դրական բանկային փորձառություն՝ ամենաառաջադեմ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Google-ի հետ մեր համագործակցության շնորհիվ Հայաստանում մեր քարտապանների համար արդեն հասանելի է անհպում վճարումների նոր եղանակ՝ Google Pay-ը», - ասաց Ամերիաբանկի Վճարային քարտերի գործառնությունների բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանն ահազանգում է՝ քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանի նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել Ռուբեն Վարդանյանը քաղպաշտպանության հարցերով խորհրդակցություն է հրավիրել ԱԱ-2022. դեկտեմբերի 9-ի խաղացանկը Դոլարն ու եվրոն թանակացել են. տարադրամի փոխարժեքն՝ այսօր Զուտ փաշինյանական կոռուպցիա, որը նրան ներվում է Էներգետիկայի և մեծ քաղաքականության անմիջական կապը․ Եվրոպական փորձ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ «օղակների արքան» վայելում է իր փառքի հավերժացումը Եվս մի ոգեկոչում ընկածների հիշատակին Սկանդալ ոստիկանությունում Ռուբեն Վարդանյանի գործունեությունը նյարդայնացնում է ադրբեջանցիներին Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ Աղքատությունը մեր երկրում խորանում է․ սոցիալական ապահովության ոլորտում կառավարումը ձախողվել է․ մասնագետ Ռուբեն Վարդանյանը ԱԺ-ում պատասխանել է պատգամավորների հարցերին ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակ է բացել «Վարկաբեկող խոսակցություններ են»․ Սեյրան Մեջլումյանը մեղադրյալի կարգավիճակ չունի Հանգստյան օրերին Դիլիջանը հյուրընկալելու է «ԱրմՌոբոտիքս 2022» մրցույթը ՊՊԾ-ում աշխատավարձը 100%-ով բարձրացնելու հնարավորություն ենք ստեղծելու․ ԱԽՔ Կորոնավիրուսի և ռազմական ծախսերի համար այս տարի հատկացվել է համապատասխանաբար 1,6 և 9 միլիարդ դրամ Նախկին նախագահները թարմ ինֆորմացիայի չեն տիրապետում, որ իրենց թիկնազոր տրամադրվի. Հայկ Սարգսյան Ուղեղի պայթյուն. Դիզայներները մշակել են կրիայի տեսքով լողացող քաղաքի նախագիծ
website by Sargssyan