Շահումով խաղերի նկատմամբ կախվածությունն այսօր տարածվում է նաև կանանց շրջանում. Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ահազանգում է շահումով խաղերից և ինտերնետ շահումով խաղերից կախվածության, դրա հետևանքով ընտանիքների կործանմա մասին։

«Կարևոր թեմա, որին պետք է անդրադառնանք յուրաքանչյուրս, այն պահանջում է հանրային առավել մեծ ուշադրություն և համատեղված ջանքեր։

Թեև պատերազմից առաջ էլ արցախյան հասարակության մեջ բավականին տարածված էր շահումով խաղերից և ինտերնետ շահումով խաղերից կախվածությունը, և մեր շրջապատում մշտապես տեսնում էինք մարդկանց ու ընտանիքներ, որոնք ուղղակի մեր աչքի առաջ կործանվում էին, այնուամենայնիվ պատերազմից հետո պատկերն իրապես աղետալի է, ինչը միանշանակ կապված է նաև հասարակության ընդհանուր սոցիալ֊հոգեբանական խոցելի իրավիճակով։

Խաղամոլությամբ տառապող մարդիկ սոցիալ֊հոգեբանական անկայուն իրավիճակում հայտնում են վաշխառուների ձեռքում, որոնք մեծ տոկոսներով գումարներ են առաջարկում՝ վերջնականապես անդունդը գլորելով օգնության կարիք ունեցող անձին։

Քայքայվում են ընտանիքներ, խեղվում են այդ ընտանիքներում մեծացող երեխաների ճակատագրերը, որոնք լիարժեք ու համերաշխ ընտանիքում ապրելու իրավունք ունեն։ Եվ ի վերջո թուլանում է հասարակությունը։

Ընդորում այս կախվածության զոհ են դառնում ոչ միայն չափահասները, այլև հասարակության անչափահաս անդամները՝ վաղ տարիքում խրվելով պարտքերի մեջ ու հայտնվելով անելանելի իրավիճակում։ Նման իրավիճակներն էլ հոգեբանորեն անկայուն մարդուն դրդում են ամենատարբեր աղետալի գործողությունների։

Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ եթե նախկինում ազարտային, շահումով խաղերի նկատմամբ կախվածություն ունեին հիմնականում հասարակության արական սեռի ներկայացուցիչները, ապա այսօր այն տարածվում է նաև կանանց շրջանում։

Հաղթելու և հաջողության մեկ֊երկու օրինակներն էլ այնպիսիս արագությամբ են տարածվում արցախյան փոքր հասարակության շրջանում, որ գայթակղում և օրեցօր ծուղակն են գցում ավելի ու ավելի շատ մարդկանց։

 

Ինքնին պարզ է, որ ինտերնետ շահումով խաղերի կայքերի արգելափակումը միայն հարցի լուծում չէ՝ հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ Խնդիրը նման մեկ քայլանոց և մակերեսային լուծում չունի։

Այս մարտահրավերի դեմ պայքարի համապարփակ քայլեր են պետք՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, հանրային ազդեցություն ունեցող անձանց, բժիշկների, հոգեբան֊մասնագետների ուժերի համատեղմամբ։

Պետք է ակտիվորեն խոսել այս բացասական երևույթի մասին՝ այն հասցեագրելով որպես հիվանդություն, և այդ հիվանդության բուժման ուղղությամբ իրականացնել թիրախային քայլեր։ Խաղամոլությունը, այո, հիվանդություն է, և այն հնարավոր է բուժել մասնագետի աջակցությամբ։

Պետք է խոսել շատ՝ օգտագործելով հանրային բոլոր հնարավորություններն ու հարթակները, ներգրավել հանրային խոսքի ազդեցություն ունեցող անձանց և դերակատարներին։ Պետք է խոսել դպրոցներում, համալսարաններում, կոլեկտիվներում և ամենուր։

Հոգեբան մասնագետների ակտիվ մասնակցությամբ ձևավորել հարթակ, որտեղ խաղամոլությամբ տառապող մարդիկ խորհրդապահական պայմաններում կարողանան հոգեբանական աջակցություն ստանալ։

Կազմակերպել հանրային միջոցառումներ՝ ցույց տալով խաղամոլության կործանարար հետևանքները և բացառել գովազդը։

Մեխանիզմներ ներդնել, որոնք օրինական ճանապարհով կզսպեն մարդկանց ներգրավվածությունը։

Մենք՝ որպես հասարակություն, պետք է օգնենք մարդկանց դուրս գալու այդ աղետալի շրջանից, որից տուժում է ինչպես անձն անհատապես, այնպես էլ հասարակությունն ընդհանուր առմամբ»։

Իրավապաշտպանն ահազանգում է՝ քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանի նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել Ռուբեն Վարդանյանը քաղպաշտպանության հարցերով խորհրդակցություն է հրավիրել ԱԱ-2022. դեկտեմբերի 9-ի խաղացանկը Դոլարն ու եվրոն թանակացել են. տարադրամի փոխարժեքն՝ այսօր Զուտ փաշինյանական կոռուպցիա, որը նրան ներվում է Էներգետիկայի և մեծ քաղաքականության անմիջական կապը․ Եվրոպական փորձ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ «օղակների արքան» վայելում է իր փառքի հավերժացումը Եվս մի ոգեկոչում ընկածների հիշատակին Սկանդալ ոստիկանությունում Ռուբեն Վարդանյանի գործունեությունը նյարդայնացնում է ադրբեջանցիներին Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ Աղքատությունը մեր երկրում խորանում է․ սոցիալական ապահովության ոլորտում կառավարումը ձախողվել է․ մասնագետ Ռուբեն Վարդանյանը ԱԺ-ում պատասխանել է պատգամավորների հարցերին ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակ է բացել «Վարկաբեկող խոսակցություններ են»․ Սեյրան Մեջլումյանը մեղադրյալի կարգավիճակ չունի Հանգստյան օրերին Դիլիջանը հյուրընկալելու է «ԱրմՌոբոտիքս 2022» մրցույթը ՊՊԾ-ում աշխատավարձը 100%-ով բարձրացնելու հնարավորություն ենք ստեղծելու․ ԱԽՔ Կորոնավիրուսի և ռազմական ծախսերի համար այս տարի հատկացվել է համապատասխանաբար 1,6 և 9 միլիարդ դրամ Նախկին նախագահները թարմ ինֆորմացիայի չեն տիրապետում, որ իրենց թիկնազոր տրամադրվի. Հայկ Սարգսյան Ուղեղի պայթյուն. Դիզայներները մշակել են կրիայի տեսքով լողացող քաղաքի նախագիծ
website by Sargssyan