Էրիկ Իսրայելյանը հռչակվել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդների չեմպիոն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Հերթական նվաճումը հայկական բռնցքամարտում: Հայաստանը չեմպիոն ունի Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Փայլուն հաջողություն է գրանցել 60 կգ քաշային, Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը՝ իր տիտղոսներին ավելացնելով նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Եզրափակչում մեր մարզիկը մրցել է Վրաստանը ներկայացնող Գոչա Գուրդալավայի հետ և վստահ հաղթանակ տոնել:

Առաջին ռաունդում Իսրայելյանը նախաձեռնողի դերում էր և հաղթել է 5:0 հաշվով: 2-րդ ռաունդում Իսրայելյանը հաղթել է 3:2 հաշվով, իսկ 3-րդ ռաունդում 2 անգամ նոկդաունի է ենթարկել վրացի բռնցքամարտիկին և նվաճել ոսկե մեդալ։ Հավելենք, որ բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն Իսպանիայում ընթացող աշխարհի առաջնությունում ներկայացնում էին 11 բռնցքամարտիկ՝ Թովմաս Թումասյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը (63 կգ): ), Արես Հակոբյանը (67 կգ), Գարիկ Անթանոսյանը (71 կգ), Ալիկ Հովհաննիսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ) և Ավետիք Հովակիմյանը (ծանր քաշային)

ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ
website by Sargssyan