Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից

Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2022թ. «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից: «Տարվա բանկ» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դարձել դեկտեմբերի 1-ին Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Հեղինակավոր մրցանակը շնորհվում է լավագույն ֆինանսական արդյունքներ ցուցաբերած և նորարարական բանկային լուծումներ առաջարկող ֆինանսական հաստատություններին ավելի քան 100 երկրում: 

Որոշում կայացնելիս The Banker-ի հաղթողներին գնահատող միջազգային հանձնաժողովը հաշվի է առել Ամերիաբանկի դինամիկ աճը, հիմնական ֆինանսական ցուցանիշներով վերջին տարիներին Բանկի առաջատար դիրքերը շուկայում, շահութաբերության աճը, Բանկին մրցակցային առավելություն ապահովող ռազմավարական նախաձեռնությունները, սպասարկման որակը: Փորձագետները կարևորել են նաև Բանկի հաջողությունները թվային փոխակերպման ճանապարհին, «կանաչ» պորտֆելը և Հայաստանում կլիմայի փոփոխության դեմ պայքարին և բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մենք հպարտ ենք, որ ստացել ենք «Տարվա բանկ» հեղինակավոր մրցանակը՝ համալրելով 2022 թ. մեր ձեռքբերումների և մրցանակների տպավորիչ ցանկը: Մեր կորպորատիվ կառավարման ամուր համակարգը, փոփոխություններին արձագանքելու մշակույթը և թվային փոխակերպումն առանցքային նշանակություն են ունեցել շուկայի անհանգիստ իրավիճակը հաջողությամբ հաղթահարելու և թվային սերնդի հաճախորդների աճող կարիքները բավարարելու համար: Մենք կշարունակենք ներդրումներ կատարել թվային փոխակերպման և մարդկային կապիտալի մեջ՝ մեր գործառնական արդյունավետությունը բարձրացնելու և նորարարական լուծումներով հանդես գալու նպատակով, որպեսզի դառնանք ֆինանսական և տեխնոլոգիական վստահելի միջավայր` առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ»:

Ամերիաբանկն արժանանում է «Տարվա բանկ» մրցանակին արդեն ութերորդ անգամ: 2022 թ. մեր մրցանակների և ձեռքբերումների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական - տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիաբանկը ներկայանում է նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում:

Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ
website by Sargssyan