Անակնկալ շրջադարձ Ավետիք Չալաբյանի գործով դատավարությունում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական վերջին նիստը ուշագրավ զարգացումներ ստացավ: Նախ՝ նշենք, որ գործով առանցքային վկա Թոռնիկ Ալիյանը նիստին չէր ներկայացել, ու դատավորի կողմից որոշում կայացվեց հաջորդ նիստին նրան բերման ենթարկել։ Ինչ վերաբերում է վկաներից Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի փոխնախագահ Արմեն Սողոմոնյանին, ապա, բացի վերջինիս հարցաքննության ժամանակ եղած որոշ ակնհայտ հակասություններից, Սողոմոնյանը նաև նշեց, որ Թոռնիկ Ալիյանը գնացել էր հանդիպման՝ հստակ մտադրությամբ մերժելու որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության առաջարկ:

Հարցին՝ եթե իրոք այդպես է, ինչո՞ւ է թույլ տվել, որ գումարային քննարկումներ ծավալվեն, նա պատասխանեց, որ Ալիյանն իրենց ասել է, թե հետաքրքրությունից դրդված է եղել։ Այս ամենի մեջ հետաքրքիր է, որ, ինչպես ցույց են տալիս ձայնագրությունները, Թոռնիկ Ալիյանը ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի հետ զրույցում հենց ինքն է գումարային թեմաներ «բացում», չնայած, ինչպես վերը նշված վկան էր նշել, նա գնացել էր «հստակ մտադրությամբ մերժելու որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության առաջարկ»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը առաջ է բերել դատախազության դժգոհությունը, որ գործը չափազանց թերի է քննվել և դատարանում այն ոչ միայն փլուզվում է, այլև կարող է շրջադարձային ընթացք ունենալ: Ըստ այդմ, մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, շուտով Թոռնիկ Ալիյանը վկայից կարող է ստանալ մեղադրյալի կարգավիճակ, քանի որ հենց նա է նյութական շահագրգռության հարց բարձրացրել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուսանողները դուրս են եկել փողոց. Երևանի բուհերում համատարած դասադուլ է Զոհեր, վիրավորներ, կորածներ՝ Ներքին Հոռաթաղում Կոմիտեում թույլ չեն տալիս հանդիպել վերջինիս, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտում են իմ մասնագիտական գործունեությունը Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման և դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել ՀՀԿ ԵԿ անդամ, արցախցի Սլավիկ Աղաբալյանը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Թևանյանին բերման ենթարկելը չի լռեցնելու ժողովրդի արդար ցասումը Ուղիղ միացում. Ինչ է կատարվում Երևանում Իրադրությունն առաջնագծում՝ 09։00 դրությամբ Ճարտարի դիրքերը ադրբեջանցիները գրավել են, այժմ քաղաքից 2 կիլոմետր են հեռու. Բնակիչ Սյունիքը անվտանգ չէ, նույն ոտնձգությունը կարող է կատարվել Սյունիքի նկատմամբ․ Վահե Հակոբյան Նիկո՛լ, դու այլևս չես տիրապետում իրավիճակին․ Արման Վարդանյան Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանությունը ժամ առ ժամ ավելի է խորանում Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ Նիկոլի հեռացման օրակարգը․ Վարուժան Բաբաջանյան Ադրբեջանը կիրառել է հրաձգային զինատեսակներ Ռուսաստանի հայերի միությունում քննարկել են իրադրությունն Արցախում՝ ադրբեջանական ագրեսիայից հետո Ողբերգական դեպք Երևանում Քաղաքացիները փակել են Երևանի մի շարք փողոցներ Ունենք երկու պետություն՝ Հայաստան և Արցախ, նրանք պետք է մի օր միանան, դա է մեր նպատակը․ Ռուբեն Վարդանյան
website by Sargssyan