Գագիկ Ծառուկյանի կարևոր քայլը

Նախորդ շաբաթ  ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում տեղադրվեց մեր կենդանի լեգենդ Ալբերտ Ազարյանի կիսանդրին: Միջոցառմանը ներկա էր ինքը՝ Ազարյանը։ Հանրությունը ականատես եղավ, թե ինչպես էր հուզվել կենդանի լեգենդը, ում նման ուրախություն պատճառեց Գագիկ Ծառուկյանը։

Ընդհանուր առմամբ շատ քիչ է լինում, երբ մարդու կիսանդրին կամ արձանը տեղադրում են նրա կենդանության օրոք։ Մեր օրերում  ընդունված է մարդուն մեծարել նրա մահից հետո, այսպես կոչված հիշատակը հավերժացնելու համար: Սա կարծես չգրված օրենք էր, որը վաղուց պետք էր խախտել։ Ու դա արեց Գագիկ Ծառուկյանը, արժանին մատուցելով Ալբերտ Ազարյանին։ 

Ազարյանն իսկապես Հայաստանի լավագույն մարզիկն է, որևէ մեկ այլ հայի դեռևս չի հաջողվել դառնալ օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն: Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր լինելն արդեն իսկ հերոսություն է, ու հերոսին պետք է արժանին մատուցել այն ժամանակ, երբ ինքը կա։ Սա չենք ասում նրա համար, որ Ալբերտ Ազարյանի չլինելու պարագայում նրան չեն հիշելու,  բայց փատը, որ նա կենդանության օրոք տեսնում է թե ինչպես է հանրությունը ընդունում ու գնահատում իր ավանդը նշանակում է Գագիկ Ծառուկյանի որոշումն ու քայլը ոչ միայն տեղին էր, այլև՝ իրապես մեծ գործ։

Ակնհայտ է,  որ Ծառուկյանն իրեն վստահված ոլորտում ամեն ինչ անում է մեր ազգային հաղթանակը ապահովելու և այդ հաղթանակի հերոսներին մեծարելու և նրանց սխրանքը մասսայականացնելու համար:

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan