Մեկնարկել է Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը

Երևանում մեկնարկել է Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը։ Բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել թավջութակահար Սևակ Ավանեսյանը։ Երեկոն ղեկավարում էր դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը։

Մաեստրո Փեհլիվանյանն Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես եկավ շուրջ 30 տարի ընդմիջումից հետո, և ինչպես խոստովանում է մաեստրոն, վերապրում է այն հուշերը, զգացումները, որ ունեցել է 30 տարի առաջ նույն բեմում։ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ եմ ունենում իմ կոլեգայի, ընկերոջ, հարգելի երաժիշտ Սերգեյ Սմբատյանի առաջարկով, ինչն անում եմ մեծ հաճույքով։ Իսկապես շատ տպավորված եմ նվագախմբի երաժիշտների հետ համագործակցելով. լուրջ պատրաստվածություն ունեն։ Հպարտ եմ Սերգեյ Սմբատյանով, մաղթում եմ նրան հաջողություն, և որ միշտ բարձր պահի հայ ազգի պատիվն աշխարհում»,- ասում է Ջորջ Փեհլիվանյանը։ Նա նաև ընդգծում է, որ ուրախ է ելույթ ունենալ Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակում։ Խաչատրյանը, դիրիժորի խոսքով, դասական երաժշտության մեջ իր պատմական տեղն ունի Շոստակովիչի, Պրոկոֆևի կողքին։ Փեհլիվանյանը նույնպես մշտապես ներկայացնում է Խաչատրյանի արվեստն աշխարհի տարբեր բեմերում ու տարբեր նվագախմբերի հետ։ Մասնավորապես, մի քանի տարի առաջ Իսրայելում անցկացրել է Խաչատրյանին նվիրված փառատոն, Իսպանիայում ներկայացրել է հայ մեծ կոմպոզիտորի գործերը, Բելգիայում Խաչատրյանի 3-րդ սիմֆոնիան առաջին անգամ հնչել է հենց Փեհլիվանյանի ղեկավարությամբ և այլն։

Խաչատրյանի անվան փառատոնի բացման համերգը նվիրված էր թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի 90-ամյակին։ Սևակ Ավանեսյանը նրա աշակերտներից է։ «Մեդեա Աբրահամյանը լեգենդ է։ Փոքր հասակից ունեի նրա բոլոր ձայնագրությունները։ Երբ 10 տարեկան էի, հայրս ասաց՝ գնում ենք՝ Մեդեա Աբարահամյանի համար նվագես, մի փոքր վախեցա, պատասխանատու էր նման մեծության առաջ նվագելը։ Զարմանալիորեն հաջող նվագեցի։ Ինձ համար որպես ծնող, ուսուցիչ էր։ Մեծ ուսուցչի հետ աշխատելը հսկայական հետք թողեց իմ ապագայի վրա։ Եվ այսօր ինչ ես կարողանում եմ անել մասնագիտական ոլորտում, մեծ մասամբ Մեդեա Աբրահամյանի շնորհիվ է»,- ասաց Սևակ Ավանեսյանը։

Թավջութակահարը խաչատրյանական փառատոնի ընթացքում կատարեց Սերգեյ Պրոկոֆևի Սիմֆոնիա-կոնցերտը թավջութակի և նվագախմբի համար։ Ինչպես նշում է Սևակ Ավանեսյանը, այս կոնցերտը Պրոկոֆևի վերջին ստեղծագործությունն է, այն քիչ է կատարվում իր մասշտաբի, տեխնիկական դժվարությունների պատճառով։ Հայաստանում այս ստեղծագործությունը վերջին անգամ հնչել է մոտ 20 տարի առաջ։ Թավջութակահարն ընդգծում է, որ ուրախ է՝ Պրոկոֆևի ամբողջ ստեղծագործական կյանքը խտացնող կոնցերտը հայ ունկնդրին մատուցելու համար։

Խաչատրյանի անվան հոբելյանական փառատոնը, որ նախաձեռնվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից, կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն ընդգծեց, որ փառատոնի շրջանակում կներկայացվեն Արամ Խաչատրյանի և բազմաթիվ այլ հեղինակների գործեր։ Կհնչեն նաև պրեմիերաներ, մասնավորապես, Ֆրիդրիխ Գուլդայի թավջութակի և փողային նվագախմբի համար գրված կոնցերտը, որը ջազային և դասական ոճերի հետաքրքիր միաձուլում է։ «Հայաստանում առաջին անգամ հանդես կգա դաշնակահար Մասսիմո Սպադան, ով կկատարի Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը։ Փառատոնի գլխավոր նպատակը Խաչատրյանի երաժշտության, նրա կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակումն է մեր երկրում ու նրա սահմաններից դուրս, և շատ ուրախ ենք, որ Մասսիմո Սպադան մեր առաջարկով առաջին անգամ կկատարի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը»,- ասաց Սարգիս Բալբաբյանը։

Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Փառատոնի գլխավոր հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը, հովանավորը՝ Երևանի կոնյակի գործարանը։

Պիրինեյան թերակղզու առաջին հիբրիդային էլեկտրակայանը սկսել է աշխատել Օդի ջերմաստիճանը կնվազի ԶՊՄԿ-ն և Սյունիքի մարզպետարանը կհամագործակցեն մի շարք ուղղություններով Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն Վարդանյան Ովքե՞ր ունեն ամենաբարձր ու ամենացածր ցուցանիշները ստեղծված իրավիճակում գործունեության առումով. «Փաստ» ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ըստ Ռուբեն Վարդանյանի` խնդիրը միայն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ չէ Վերջին շրջանում իմ երկրի շուրջ, իմ շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ինձ բերեցին մի շատ պարզ, բայց ակնհայտ ճշմարտության․ Ելենա Կիրակոսյան Հայաստանում կտրուկ ավելացել է արևային էներգիան օգտագործողների թիվը Converse Business. հավելված Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Փաստ է, որ կոռուպցիան մեկընդմիշտ վերացնելու խոստումները չեն իրականացվել. Մանե Թանդիլյան Օդի ջերմաստիճանը կնվազի միչև 8 աստիճանով Գիշերն արտակարգ է եղել Այս հուշագիրը հնարավորություն է ընձեռում նախանշել ռազմավարական ուղղությունները Արցախի պետնախարարը փորձում է լուծել նաև զբաղվածության և տնտեսության վերականգնման հարցերը 30 մլն ԱՄՆ դոլար ներդրում Ծաղկաձորում... Ֆինլանդիայի մի քաղաքապետարան կլինի առաջինը երկրում, որն ամբողջությամբ կանցնի արևային էներգիայի Մենք պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք խաղաղության, կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում. Ռուբեն Վարդանյան Կառավարությունը հաստատել է Տարեսկզբից ի վեր երկրորդ անգամ Կոնվերս Բանկը մրցանակ է ստացել
website by Sargssyan