Global Finance. Կոնվերս Բանկն առևտրի ֆինանսավորմամբ Հայաստանի առաջատարն է

Կոնվերս Բանկը հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից լավագույնն է ճանաչվել «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» անվանակարգում՝ վերահաստատելով առաջատարի դիրքն այս ոլորտում:  

Հունվարի 25-ին Լոնդոնում՝ «BAFT Europe Bank-2023» համաժողովի ընթացքում կայացած մրցանակաբաշխությանը մասնակցել և առևտրի ֆինանսավորման ոլորտում հեղինակավոր մրցանակը ստացել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը։

«Առևտրի ֆինանսավորման ոլորտում անցած տարի կայուն աճ է գրանցվել՝ պայմանավորված գործընթացների ավտոմատացմամբ և նորարարությունների կիրառմամբ»,- ասել է Global Finance-ի հրատարակիչ և խմբագրական տնօրեն Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն՝ հավելելով, որ մրցանակաբաշխությունում հաղթած բանկերն ապրանքների և ծառայությունների առաջարկներով իրենց երկրների առաջատարներն են:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրենը նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է հերթական անգամ արժանանալ Global Finance ամսագրի մրցանակին «Առևտրի ֆինանսավորման լավագույնը Հայաստանում» անվանակարգում: Մրցանակն ապացուցում է մեր բիզնես ճկունությունը և հաստատում է առևտրի ֆինանսավորման ոլորտում մեր քայլերի արդյունավետությունը: Այսօր Կոնվերս Բանկը կիրառում է բիզնեսի ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ սկսած վարկավորումից մինչև առևտրի ֆինանսավորման գործիքների ու վերաֆինանսավորման միջազգային ֆոնդերի կիրառմամբ ֆինանսավորման բարդ սխեմաներ՝ ապահովելով սպասարկման բարձր որակ: Մեր ծառայությունների ընդլայնման ուղղությամբ քայլերը կլինեն շարունակական»:

Նշենք, որ Global Finance-ը միջազգային ֆինանսական ամսագիր է, որը հիմնադրվել է 1987թ: Այն հրատարակվում է ամսական պարբերականությամբ՝ 50.000 տպաքանակով, և տարածվում է աշխարհի մոտ 200 երկրում: Ամսագրի վարկանիշով՝ Կոնվերս Բանկը Հայաստանում առևտրի ֆինանսավորման ծառայությունների առաջատարն է եղել նաև 2019-2021թթ:

Մանրամասները՝ 010-511-211, conversebank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում
website by Sargssyan